Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյան. «Այնքան նահանջներով եւ նորից վերանվաճումներով ենք անցել, որ…». «Հրապարակ»

Ապրիլ 30,2014 10:53

Ինչ է պատրաստվում անել ԲՀԿ-ին պարբերաբար շանս տվող, սրա հետ «բուրժուադեմոկրատական հեղափոխության» հույսեր կապող, բայց միշտ քցվող ՀԱԿ-ը։ Խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն ասաց. «Իրավիճակը կվերլուծենք՝ կասենք»։
Բայց պարզից էլ պարզ է, որ ԲՀԿ-ն նախընտրեց իշխանությանը, ՀԱԿ ղեկավարը նույն պատասխանը տվեց։

Այսուհանդերձ, քառյակի աշխատանքները հնարավո՞ր են. Զուրաբյանը կրկին հիշեցրեց նախորդ պատասխանը, ապա նաեւ ասաց. «Այս 2 տարվա մեջ այնքան բան է եղել, այնքան նահանջներով եւ նորից վերանվաճումներով ենք անցել, որ ընդհանրապես պետք չէ հեռու գնացող եզրակացություն անել որեւէ հանգրվանում»։

ԲՀԿ-ի պայքարն արդյոք անձնավորված եւ արդեն սպառված չէ՞ Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո. «Ես չեմ ցանկանում մեկնաբանել ԲՀԿ-ի գործողությունները, կարծում եմ, որ եթե ինչ-որ բան ուզում եք ստանալ, ապա ԲՀԿ-ին պետք է դիմել»։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930