Լրահոս
Օրվա լրահոսը

«Նկարում եմ՝ տան որ հատվածում պատահի»

Ապրիլ 30,2014 14:30

«Առավոտի» զրուցակիցը երիտասարդ նկարչուհի Արուս Ասլանյանն է: Նա 7-8 խմբակային ցուցահանդես է ունեցել, նախորդ տարի էլ Ծաղկաձորում մասնակցել է Արվեստի եռօրյա ակադեմիայի: Կարծում է, որ արվեստագետը չպետք է ամբողջությամբ տրվի կենցաղին: Նրա խոսքով. «Կենցաղը պետք է ծառայի որպես հարթակ, իսկ արվեստը աստիճան` այդ հարթակից կտրվելու ու անվերջը գնալու համար»: Նկարիչը կարծում է, որ արվեստի այս ճյուղն ընտրելիս, ինքը չի սխալվել, եւ այն ամբողջ կյանքի համար է: Ցավոք, այս պահին արվեստանոց չունի: «Դա ստեղծագործողի համար ամենացավոտ հարցն է: Հիմա նկարում եմ՝ տան որ հատվածում պատահի: Մինչդեռ արվեստանոցն այն վայրն է, որը քեզ կտրում է ինչ-որ տեղից ու տանում այն «ինչ-որ տեղը», որը քեզ ավելի լավ է «ճանաչում», ու դու ես իրեն ավելի լավ «ճանաչում»,- ասում է մեր զրուցակիցը:

nkarchuhi2

Արուսը ընկերներ շատ ունի. «Երբեք ուշադրություն չեմ դարձրել` հատո՞ւկ եմ ընտրում նրանց, ինչ-որ բանից ելնելո՞վ, թե՝ չէ, շատ դեպքերում դա ներքին պահանջի պես մի բան է, որովհետեւ կան մարդիկ, որոնք գալիս ու մնում են, ու չենք էլ զգում` մե՞նք ընտրեցինք, իրե՞նք, թե՞ ուղղակի էդպես էր պետք»: Երիտասարդ նկարչին սարսափեցնում են սոցցանցերը՝ Ֆեյսբուքը, Թվիթերը: Ասում է. «Շատերն իրենց շփման խնդիրներն այդտեղ են փորձում հաղթահարել: Իսկ ես կուզեի, որ մարդիկ իրար ուղղակի ծրարով ձեռագիր նամակներ ուղարկեին ու սպասեին պատասխան նամակի»:

ՆԵԼԼԻ ՄՈՎՍԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930