Լրահոս
Օրվա լրահոսը

Ավերվել է մեր մայրաքաղաքի եւս մի պատմամշակութային հուշարձան. «Հայկական ժամանակ»

Ապրիլ 30,2014 10:42

Երեկ գիշեր ավերվել է մեր մայրաքաղաքի եւս մի պատմամշակութային հուշարձան։ Խոսքը ճոպանուղու հարևանությամբ գտնվող, նախկինում Հրաչյա Աճառյանի անվան դպրոցի շենքի մասին է, որը անցած տարվա օգոստոսին անհատույց օգտագործման իրավունքով տրվել էր ՀԱՊԿ ակադեմիային: Ընդամենը օրեր առաջ շենքը ուներ այն տեսքը, որը պատկերված է ձախ լուսանկարում։

ՀԱՊԿ-ի ակադեմիային տրամադրվելուց հետո շենքը իբր վերանորոգվում էր։ Աջ լուսանկարում այդ նույն շենքի, ավելի ճիշտ՝ այն վայրի լուսանկարն է, որտեղ ընդամենը նախորդ օրը կանգնած էր շենքի ֆասադը։

Ամեն ինչ խոսում է այն մասին, որ այդ շենքի հետ կատարվել է նույնը, ինչ ժամանակին կատարվեց Փակ շուկայի կամարների հետ։ Կամարները քանդեցին, ու լկտիաբար հայտարարեցին, թե դրանք իրենք իրենց են փլվել։ Երեկ, երբ թղթակիցը այցելել է դեպքի վայր, տեղում աշխատող բանվորները պատմել են, թե իբր շենքն ինքն իրեն է փլվել։ Բայց եթե Փակ շուկայի կամարների «ինքն իրեն փլվելու» գործը ղեկավարում էր հայտնի Լֆիկ Սամոն, ապա այստեղ ղեկավարը ԱԽ այլեւս նախկին քարտուղար, մի քանի օր առաջ կրկին «ընդդիմադիր» դարձած Արթուր Բաղդասարյանն է։ Վերջինս ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի կողմից այս ակադեմիայի նախագահի պաշտոնը ստանձնելու հավանություն է ստացել։ Իսկ դա նշանակում է, որ շենքը տնօրինում է հենց նախկին ԱԽՔ Արթուր Բաղդասարյանը։ Այն, որ այդ շենքը ինքն իրեն չէր կարող փլվել, կպնդի շինարարությունից գոնե մի քիչ հասկացող ցանկացած անձ:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930