«Ես չեմ կարծում, որ ԲՀԿ-ն ակտիվ է քվեարկել իմ օգտին…».Գ. Սահակյանը չէր հասցրել խոսքն ավարտել, երբ ԲՀԿ ներկայացուցիչները միահամուռ սկսեցին նրան մոտենալ ու համբուրել: Պարզվեց՝ շնորհավորում են. «Հիմա էսպես շնորհավորենք, Գրիգորիչ, հետո՝ բաժակով»:
Առանց բաժակ վավերական չէ՝ ասացինք համբուրվելու իր հերթին սպասող Կարո Կարապետյանին: «Դու մեր հարաբերություններին մի խանգարի, մեր մեջ ամեն ինչ վավերական է»,- վրա տվեց Կարո Կարապետյանը՝ հերթը զիջելով Մուրադ Գուլոյանին, ապա Շիշ Մելոյին:
«Փաստորեն, ԲՀԿ-ի հարցը խեր էր, բա Դաշնակցությո՞ւնը»,- հարցրինք Գրիգորիչին: «ՀՅԴ-ն դեռեւս 12 թվին հայտարարել է, որ նման քվեարկությունների չի մասնակցում, ես ընդունում եմ, որ դա անձնավորված չէ»: Այս մտքերն էլ դեռ չէր ավարտել Գրիգորիչը, երբ նրա սենյակ մտավ ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանը՝ շնորհավորելու:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում
Կարդացեք նաև