Լրահոս
Օրվա լրահոսը

Բարի գալուստ վակուում. «Ժամանակ»

Ապրիլ 30,2014 10:17

Երեկ Ազգային ժողովում տեղի ունեցած քվեարկությամբ մի բան է պարզ դարձել, որ Հայաստանում հասարակությունը, ժողովուրդը մնացել է ըստ էության մենակ, պարզ է դարձել այն թատրոնը, որ մի շարք քաղաքական ուժեր, որոնց հաստատ թիվը երևի թե իրենք էլ չգիտեն՝ չորս են, հինգ են, թե վեց են, խաղում են հասարակության գլխին արդեն երկար ժամանակ: Սա է տեղի ունեցել Ազգային ժողովում, ոչ թե Գալուստ Սահակյանն է ԱԺ նախագահ ընտրվել:

«Ապրիլի 29-ին սպասվում էր, որ Հայաստանը ստորագրելու է Մաքսային միություն մտնելու մասին պայմանագիրը: Հետո հերքվեց դա, և կարծեք թե հասարակությունը ակամայից շունչ քաշեց, որ չնայած ոչ մեր ջանքերով, սակայն ինչ-որ հանգամանքներից ելնելով Հայաստանը առայժմ զերծ է մնում մաքսային կնիքից, որը լինելու է Հայաստանի անկախությանը վերջ դնող կնիքը»:

ԱԺ նախագահ կարելի էր և չընտրել. հավատացնում ենք ձեզ, որ դրանից Հայաստանի կյանքում ոչ միայն ոչինչ չէր տուժի, այլ նույնիսկ ինչ-որ բան կարող էր շահել: Երբ որ երկիրը ԱԺ նախագահ չունի, դա ողբերգություն չէ, նույնիսկ մտահոգվելու առարկա էլ չէ: Մտահոգվելու առարկա է այն, որ երկիրը քաղաքական ուժ չունի, որ երկիրը ըստ էության հասարակության հետ բաց ու ազնիվ խոսող և հարաբերվող, իշխանական կամ ոչ իշխանական ինտրիգներից զերծ մնացող ընդդիմադիր քաղաքական ուժ չունի: Սակայն, ըստ էության, այս իրողությունը երեկ երևի թե վերահաստատվել է, քանզի նման ընդդիմադիր ուժի բացակայությունը ակնհայտ է արդեն մի քանի տարի:

Ըստ որում` մենք հեռու ենք բացառապես դավադրապաշտությամբ առաջնորդվելու մտքից և կարծում ենք, որ այս ամենը կարող է լինել ոչ միայն գիտակցված գործողությունների արդյունք, այլ նաև ակամայից սխալների, սխալ պատկերացումների: Սակայն սա էլ, ըստ էության, պահանջում է ազնվություն հասարակության հանդեպ և անկեղծ խոստովանության ընդունակություն, ըստ որում դրանից հետո նաև նոր որակի և բովանդակության գործունեություն:
Ապրիլի 29-ին սպասվում էր, որ Հայաստանը ստորագրելու է Մաքսային միություն մտնելու մասին պայմանագիրը: Հետո հերքվեց դա, և կարծեք թե հասարակությունը ակամայից շունչ քաշեց, որ չնայած ոչ մեր ջանքերով, սակայն ինչ-որ հանգամանքներից ելնելով Հայաստանը առայժմ զերծ է մնում մաքսային կնիքից, որը լինելու է Հայաստանի անկախությանը վերջ դնող կնիքը: Սակայն ապրիլի 29-ը մեզանում նշանավորվեց այլ կերպ՝ Ազգային ժողովում արձանագրված «կնիքով», որն իր համակարգային և խորքային ծանրությամբ, ըստ էության, ավելի թեթև չէ, քան Մաքսայինն իր հետևանքներով: Եվ ավելին` Մաքսայինը հենց այս իրողությունների հետևանքն է ինքնին, երկիր, պետություն օրգանիզմում որևէ դիմադրունակ օրգանի բացակայության հետևանքը:

 ՄՈՒՍԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930