Ապրիլի 30-ին, ժամը 03.51-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Օհանովի փողոցում՝ «Երևան Սիթի» սուպերմարկետի դիմաց, այրվում է «Գազ 24» մակնիշի ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, որոնցից վերջինը, անհրաժեշտությունը վերանալու պատճառով հետ է վերադարձվել:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.01-ին, մարվել՝ 04.12-ին: Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 22 շենքի մոտակայքում այրվել է Զ. Պ.-ին պատկանող «Գազ 24» մակնիշի անհայտ պետհամարանիշի ավտոմեքենայի սրահն ամբողջությամբ:
ԱԻՆ