Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ը իր տիեզերագնացներին թող բատուտով թռցնի. ՌԴ փոխվարչապետ

Ապրիլ 29,2014 22:56

Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը ՌԴ նկատմամբ նոր պատժամիջոցների առիթով ԱՄՆ-ին առաջարկել է իրենց տիեզերագնացներին բատուտով ուղարկել միջազգային տիեզերակայան: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, Ռոգոզինը Թվիթերում գրել է. «Վերլուծելով մեր տիեզերական արդյունաբերության դեմ պատժամիջոցները՝ ԱՄՆ-ին առաջարկում եմ իրենց տիեզերագնացներին միջազգային տիեզերակայան հասցնել բատուտի օգնությամբ»:

Ուկրաինայի դեպքերի հետ կապված ԱՄՆ-ը ապրիլի 28-ին ՌԴ նկատմամբ ընդլայնել է պատժամիջոցների ցուցակը, որի մեջ են մտել Ռուսաստանի 7 քաղաքացի և 17 ռուսական ընկերություն, այդ թվում՝ «Ռոստեխ»-ը, որը զբաղվում է նաև տիեզերական սարքավորումների արտադրանքով:

ՆԱՍԱ-ի և Ռոսկոսմոսի միջև 2010թ. ձեռք բերված պայմանագրով Ռուսաստանը պարտավորված է տիեզերագնացիներին ուղարկել ՄՏԿ և հետ բերել:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930