Լրահոս
Օրվա լրահոսը

Այս պահին կարող ենք խոսել միայն այն մասին, ինչ համաձայնեցրել ենք Վիլնյուսում. ԵՄ դեսպան. 1in.am

Ապրիլ 29,2014 22:47

«Հայաստանը դեռ կարող է Եվրոպական միության հետ ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը կնքել նույնիսկ ապրիլի 29-ին Մաքսային միություն մուտք գործելուց հետո»,-օրերս նման կարծիք  էր հայտնել Հայաստանում Գերմանիայի արտակարգ ու լիազոր դեսպան Ռայներ Մորելը՝ հավելելով, որ Հայաստանի և ԵՄ-ի միջև ստորագրվելիք փաստաթուղթն, ամենայն հավանականությամբ, այլ անուն կունենա, քանի որ «Ասոցացման համաձայնագիրը» համագործակցության այլ շրջանակների է վերաբերում:

Այսօր «Առաջին լրատվականը» Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության դեսպան Տրայան Հրիսթեայից փորձեց պարզել, թե ինչ է նշանակում Գերմանիայի դեսպանի այդ հայտարարությունը, և արդյո՞ք իրականում առկա է նման հնարավորություն:

-Պետք է խոստովանեմ, որ դեռևս ամբողջությամբ չեմ կարդացել իմ գործընկերոջ հայտարարությունը: Բայց պետք է ասեմ այն, ինչ ասել եմ նախկինում ևս, որ համագործակցության այն փաթեթը, որը մենք համաձայնեցրել ենք Վիլնյուսյան գագաթնաժողովի ընթացքում, մեր աշխատանքի ապագա մանդատն է: Ասոցացման համաձայնագիրը մի փաթեթ է, որը բաղկացած է թե քաղաքական, թե ոլորտային և թե տեղաշարժային բաղադրիչներից, ինչպես նաև Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրից: Մենք հանձնառություն ունեինք նախաստորագրելու այդ համաձայնագիրը՝ որպես մեկ միասնական փաթեթ, Վիլնյուսյան գագաթնաժողովում, և մենք չենք կարող բաժանել ԽՀԱԱԳ հատվածը փաթեթի մյուս հատվածից:

ԵՄ բոլոր երկրները հայաստանյան պաշտոնյաների հետ պետք է որ համաձայնության գան, կողմերը պետք է վերականգնեն ապագա հարաբերությունների իրավական հիմքը, և մենք այլ հանձնառության պետք է պատրաստ լինենք: Դա դեռ պետք է ապագայում տեսնենք: Այս պահի դրությամբ, ամենակարևորն այն է, թե մենք ինչ ենք միասնաբար համաձայնեցրել Վիլնյուսում, այսինքն՝ շարունակել համագործակցությունն այն ոլորտներում, որոնք համատեղելի են ՄՄ-ին միանալու հայաստանյան կողմի որոշման հետ, որպեսզի իրականացնենք Վիլնյուսյան գագաթնաժողովի հայտարարությունները և միասնաբար ընդունված հայտարարությունը՝ միևնույն ժամանակ գործի դնելով այն համաձայնագիրը, որը կնքվել է Նալբանդյանի և Էշթոնի միջև:

Սա նշանակում է, որ Հայաստանը ներգրավվում է ոլորտային համագործակցության մեջ, Հայաստանին աջակցություն կցուցաբերվի բարեփոխումների հարցում՝ Հայաստանի կողմից կարևորված օրենքի իշխանության, մարդու իրավունքների, կոռուպցիայի դեմ պայքարի հարցերում: Սրանք հայաստանյան կողմի հանձնառություններ են, որոնք մեր կողմից ևս աջակցություն են ստանում, քանի որ երկկողմ համագործակցության կարևորագույն մասն են կազմում: Այդ համաձայնությունը կապահովի նաև տեղաշարժի ազատությունը Վիզայի հեշտացման և հետդարձի համաձայնագրի միջոցով:

-Սեպտեմբերի 3-ից հետո Գերմանիայի դեսպանի հայտարարությունը ԵՄ անդամ պետություններից առաջին նման արձագանքն էր: Արդյոք կարելի՞ է սա նաև ԵՄ-ի պաշտոնական դիրքորոշում համարել:

-Ես ևս մեկ անգամ կրկնեմ, որ չեմ կարդացել այդ հայտարարությունը: Գերմանիան մեր ամենակարևոր անդամ պետություններից է, ԵՄ-ն 28 անդամ երկրներ ունի, և ինչպես ես ասացի, դրա համար պետք է և կլինի մեկ այլ մանդատ ԵՄ անդամ երկրների կողմից: Եթե լինի համաձայնեցված մանդատ, դա գործի կդրվի ապագայում: Այս պահի դրությամբ, մենք կարող ենք խոսել միայն այն մասին, ինչ համաձայնեցրել ենք Վիլնյուսում: Այս պահին ԵՄ-ն միայն դա է հիմք ընդունում:

 

Մանրամասները կարող եք կարդալ` «Առաջին լրատվական»-ի կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hayk says:

    Г. Хриеста! Я каждый день смотрю “евроньюс” и вижу, насколько народ в ЕС недоволен своим социальным положением! Как Вы думаете, если у вас все настолько правильно, что вы хотите “перевоспитать” нас(хотя вы этим занимаетесь уже 23 года),тогда почему у вас народ так недоволен?? И расскажите,пожалуйста, как- нибудь именно о Вашей стране! Поверьте,это интересует нашим людям, просто они вслух не говорят.

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930