Սեդա Զարգարյանը ռուսական մշակույթի Իջեւանի «Հարմոնիա» կենտրոնի տնօրենն է: Նա նաեւ հասարակական կարգով Իջեւանում ռուսական պետական ծրագրեր է համակարգում, այդ թվում՝ Իջեւանի թիվ 5 միջնակարգ դպրոցի առաջին դասարանում խորացված կարգով ռուսերեն լեզվի ուսուցման ծրագիրը: Ռուսաստան վերաբնակվելու «Հայրենակիցներ» ծրագիրը Հայաստանում գործում է 2006 թվականից: Զարգարյանը ոչ պաշտոնական ձեւով է աջակցում այդ ծրագրին, նա հասարակական կարգով օգնում է այդ ծրագրին դիմած տավուշցիների փաստաթղթերի ձեւակերպմանը: Նա լինելով ռուսաց լեզվի ուսուցչուհի, օգնում է, որպեսզի մարդիկ այդ նպատակով Տավուշի մարզից Երեւան չհասնեն, ճանապարհի գումար եւ ժամանակ չծախսեն:
Զարգարյանն ասաց, որ «Հայրենակիցներ» ծրագրով Ռուսաստան վերաբնակվելու համար Իջեւանի, Բերդի,Նոյեմբերյանի տարածաշրջաններից շատերն են դիմում: Տավուշի բնակիչներն իրենց ծանոթներից են լսում այդ ծրագրի մասին: Ս. Զարգարյանը հայտնեց, որ նշված ծրագրով Ռուսաստան վերաբնակվելու վերաբերյալ տեղեկատվությամբ իր մոտ 2 ամսագիր կա: Տիկին Սեդան ասաց, որ ինքը շատ դեպքերում տավուշցիներին ետ է պահում Ռուսաստան արտագաղթելուց: Նա այդ հարցերը բարձրացրել է նաեւ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանի հետ հանդիպման ժամանակ: Հայաստանից պատանիները կրթական ծրագրով մեկնում են Ռուսաստան սովորելու, այնտեղ պարզվում է, որ ուսանողների բնակության պայմանները շատ վատ են, նրանց թույլատրված չէ այնտեղ աշխատել: Այս տարվա մարտին Հայաստանից հայտ ներկայացրած, հանրակրթական դպրոցների 1000 շրջանավարտներից , բարձր առաջադիմությամբ ավարտածներից ընտրված ավելի քան 200 հոգի կրթական ծրագրով իրավունք են ստացել Ռուսաստանի բուհերում սովորելու:
Բարձրագույն կրթություն ստանալու համար Ռուսաստան մեկնած երիտասարդները պայմանագիր են կնքում, որ պարտավոր են ուսումնառությունից հետո վերադառնալ Հայաստան: Ռուսաստանն օրենք է ընդունել, որ 2002 թվականից հետո այդ երկրում ԲՈՒՀ ավարտածները կարող են դիմել այդ երկրի քաղաքացիություն ստանալու համար: Հայաստանից մեկնած շրջանավարտները սովորաբար լավ կամ գերազանցությամբ են սովորում, բուհն ավարտելուց հետո նրանց առաջարկում են եւս 2 տարի սովորել մագիստրատուրայում, ապա՝ ասպիրանտուրայում: Նրանց Հայաստան վերադառնալու հարցը շատերի համար այդ կերպ փակվում է: Տիկին Սեդային հարցրի, թե ՌԴ Կալինգրադի մարզ մեկնելու համար իջեւանցիներից դիմե՞լ են: Նա հայտնեց, որ մի քանի հոգի դիմել են Կալինգրադ մեկնելու համար, սակայն մերժում են ստացել: Այդ ծրագրով նախընտրելի են համարվում Սիբիրի, Ալթայի տարածաշրջանները, որտեղ մեկնելու համար, ըստ ծրագրի, ընտանիքի հորն ու մորը 240 հազարական, իսկ նրանց զավակներին 120 հազարական ռուբլի աջակցություն է տրվում, լուծվում են նրանց բնակության եւ աշխատանքի տեղավորելու հարցերը:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Աքսոր դեպի Սիբիր:Այ թե հիանալի է:Այ թե պատիժ է:Ինչ էլ ճիշտ որոշում է:Սիոնի հետևից սերժի հետ վազող տավուշցին հասնում է Սիբիր:Փառքի հետևից վազելիս կորցրին մաշիկները:
լավ է ասված բայց սիոնն ու հրեան էստեղ կապ չունեն կարաս մարզպետին էլ ավելացնել Սերժի կողքին ու պատկերն կատարյալ կլինի