Գյումրու լոկոմոտիվային դեպոյի աշխատակիցների գործադուլից հետո այսօր վերջապես Գյումրի էր ժամանել «Հարավկովկասյան երկաթուղու» գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը: Սակայն նա եկել էր ոչ թե բողոքավորների հետ հանդիպելու, այլ վարչական աշխատակիցների: Լրագրողները պարոն Ռեբեցին փոխանցեցին դեպոյի աշխատակիցների բողոքն առ այն, որ գլխավոր տնօրենը 18 հազար դոլար աշխատավարձ է ստանում, աղի պես ապրում է Հայաստանում, իսկ իրենք չնչին գումար են ստանում իրենց կատարած ռիսկային աշխատանքի դիմաց: Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչքան է կազմում պարոն Ռեբեցի աշխատավարձը իրականում:
Ի պատասխան այս հարցի, «Հարավկովկասյան երկաթուղու» գլխավոր տնօրենն ասաց. «Բացել ուրիշի դրամապանակը և հաշվել միջի պարունակությունը, այդքան էլ կոռեկտ չէ, իսկ ես երջանիկ կլինեի, եթե ստանայի 19 հազար դոլար աշխատավարձ , ես այդ դեպքում կիրագործեի իմ բոլոր երազանքները, դա մեծ մոլորություն է: Բացի այդ կոռեկտ չէ համեմատել գլխավոր տնօրենի աշխատավարձը և աշխատավոր մարդու»:
Պարոն Ռեբեցը ներկայացրեց իր պարզաբանումները լոկոմոտիվային դեպոյի աշխատակիցների աշխատավարձի ու նախազգուշական գործադուլի մասին:
Մանրամասները` տեսանյութում
Կարդացեք նաև
Այս թեմայի մասին առավել մանրամասն ընթերցեք վաղվա տպագիր «Առավոտ»-ում:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ