Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանի մամուլի ակումբի պահանջով նկատողություն է արվել ուկրաինական հեռուստահաղորդմանը. Lragir.am

Ապրիլ 29,2014 18:38

Մի քանի շաբաթ առաջ «Ուկրաինա» հեռուստաընկերության «Խոսում է Ուկրաինան» թոք-շոուի ընթացքում՝ ղրիմյան իրադարձությունների թեմայով, մի շարք ապատեղեկատվական եւ վիրավորական արտահայտություններ են հնչել հայերի հասցեին, Լեռնային Ղարաբաղի հասցեին: Դրանք հնչեցրել են հաղորդմանը հյուր հրավիրված ադրբեջանցիները, այն դեպքում, երբ այդ հաղորդմանը հայեր չեն եղել եւ հնարավորություն չի եղել պատասխանել ապատեղեկատվությանը, նաեւ հաղորդավարները չեն պատասխանել կամ կանխել դրա տարածումը եւ վիրավորական արտահայտությունների սփռումը:

Այդ կապակցությամբ, Ուկրաինայի Լրագրողական Էթիկայի հանձնաժողովին դիմում է հղել Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը: Բողոքը նա հղել է 2014-ի մարտին եւ ուկրաինական հեռուստահաղորդման կազմակերպիչներին մեղադրել կանխակալության, միտումնավորության եւ մանիպուլյացիայի համար:

Ուկրաինայի Լրագրողական էթիկայի հանձնաժողովը արձագանքել է Բորիս Նավասարդյանի դիմում-բողոքին: Հանձնաժողովը խոսելով հաղորդման բովանդակության, հանգամանքների, նաեւ խմբագրությունից ստացած բացատրությունների մասին՝ ընդ որում մասնակի բացատրությունների, եզրակացրել է, որ հաղորդման կազմակերպիչները խախտել են Ուկրաինայի լրագրողների էթիկայի Կոդեքսի 6-րդ, 9-րդ, 10-րդ, 15-րդ հոդվածները:

«Հանձնաժողովը համարում է, որ «Խոսում է Ուկրաինան» թոք-շոուի խմբագրության խնդիրը հանդիսանում է կարծիքների իրական, ոչ թե ֆորմալ հավասարակշռության ապահովումը, ինչպես նաեւ ստուգված փաստերի հրապարակումը՝ հատկապես այդպիսի նուրբ թեմայով:

 

Մանրամասները կարող եք կարդալ` Lragir.am-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930