Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նախարարի հետ հանդիպման հրավերը մնում է ուժի մեջ

Ապրիլ 29,2014 18:13

Այսօր «ԴԵՄ ԵՄ» նախաձեռնությունը բողոքի ակցիա էր կազմակերպել ՀՀ կրթության և գիտության նախարարության առջև, որին մասնակցում էին նաև մանկավարժներ: Ակցիայի մասնակիցների հետ հանդիպել է ԿԳՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետ Արթուր Բաղդասարյանը: Վարչության պետը փոխանցել է նախարար Ա. Աշոտյանի հրավերն ակցիայի մասնակից մանկավարժներին` հանդիպել և քննարկել ոչ միայն կենսաթոշակային բարեփոխումների, այլ նաև կրթության ոլորտի հետ կապված այլ խնդիրներ: ՀՀ ԿԳՆ աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյանը ևս հանդիպել է ակցիայի մասնակիցներին` իր հերթին նշելով, որ Ա. Աշոտյանը պատրաստակամություն է հայտնել հանդիպել ակցիայի մասնակիցներին և քննարկել նրանց հուզող բոլոր խնդիրները:

Ուզում ենք ևս մեկ անգամ շեշտել, որ նախարարի հետ հանդիպման հրավերը մնում է ուժի մեջ, իսկ քննարկումները, հատկապես կրթության ոլորտի խնդիրների վերաբերյալ, հարկ է կազմակերպել աշխատանքային միջավայրում:

 

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930