Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղի ունեցավ ճանապարհային ոլորտը կարգավորող խորհրդի առաջին նիստը

Ապրիլ 29,2014 17:57

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի նախագահությամբ ապրիլի 29-ին տեղի ունեցավ ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծված ճանապարհային ոլորտը կարգավորող խորհրդի առաջին նիստը:

Հանձնաժողովի կազմում ընդգրկված են ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը, ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Անուշավան Այվազյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Դավիթ Կարապետյանը, ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Եղիշե Կիրակոսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գառնիկ Բադալյանը, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանը: Նիստի աշխատանքներին ներկա էին նաև ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության ճանապարհաշինական ոլորտի պատասխանատուներ:

Խոսելով ճանապարհային խորհրդի ստեղծման կարևորության մասին՝ նախարար Գագիկ Բեգլարյանը նշեց, որ խորհրդի գործունեությունը հնարավորություն կտա թափանցիկ և խիստ որոշակի չափանիշների հիման վրա որոշել ճանապարհային ոլորտում կատարվող ներդրումների առաջնահերթությունը:

«Ճանապարհային ոլորտը կարգավորող հանձնաժողովի առաջին նիստում մենք քննարկման կներկայացնենք մեր ռազմավարությունը, և համոզված եմ, որ յուրաքանչյուրիդ փորձն ու առաջարկությունները ներդնելով հանձնաժողովի աշխատանքներում՝ ապագայում կկարողանանք արդյունավետ աշխատել»,-ասաց Գագիկ Բեգլարյանը:
Խորհրդի անդրանիկ նիստում քննարկվեց միջպետական, հանրապետական և տեղական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների պահպանման և զարգացման առաջնահերթությունների որոշման հայեցակարգի նախագիծը, մշակված փաստաթղթի վերաբերյալ խորհրդի անդամները ներկայացրին իրենց առաջարկություններն ու դիտողությունները:

Մանրամասները տեսանյութում

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930