Հայաստանցի 56 կգ քաշային ծանրորդ Լեւոն Մանուկյանը Լեհաստանում ընթացող Եվրոպայի պատանիների առաջնությունում երկամարտում ցույց տվեց 214 (93+121) կիլոգրամ արդյունք եւ դարձավ բրոնզե մեդալակիր: Մեր հավաքականի մյուս ներկայացուցիչը` Հրայր Հովհաննիսյանը, 204 (94+110) կիլոգրամով բավարարվեց 7-րդ տեղով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: