Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Խռովարար Անդրե Աղասին այսօր նշում է ծննդյան 44-րդ տարեդարձը

Ապրիլ 29,2014 17:48

Անդրե Աղասին իրանահայ բռնցքամարտիկ, 1948 եւ 1952 թթ. օլիմպիական խաղերի մասնակից Էմանուել Աղասիի չորրորդ զավակն է: Անդրեն միակ թենիսիստն է, որը հաղթել է թենիսի համաշխարհային օրացույցի բոլոր խոշորագույն մրցաշարերում` «Մեծ սաղավարտի» բոլոր չորս մրցաշարերում, օլիմպիական խաղերի մենախաղերում, տարվա ամփոփիչ մրցաշարում:

Մարզական ողջ կարիերայի ընթացքում Անդրե Աղասին «վատ տղայի» ու խռովարարի համբավ է ունեցել: Միշտ եւ ամեն ինչում արել է այն, ինչպես իրեն է հարմար` խախտելով թենիսում ընդունված վարքականոնների բոլոր գրված ու չգրված կանոնները:
Նա սիրավեպեր էր անում շոու-բիզնեսի աստղերի հետ, մրցումներին ժամանում էր սեփական օդանավով, երբեմն թմրամիջոցներ էր օգտագործում, մշտապես վիճում էր մրցաշարերի կազմակերպիչների հետ:

Ոմանց կարծիքով, Անդրե Աղասին կարող էր ավելի շատ հաղթանակներ տոնել, եթե էներգիան մշտական խարդավանքների վրա չվատներ: Բայց մյուս տեսակետի համաձայն, նա այդպես շատ արագ «կվառվեր-կգնար»:

Այսպես, թե այնպես, Անդրե Աղասին պատմության մեջ մնում է որպես բոլոր ժամանակների մեծագույն թենիսիստներից մեկը: Աղասին 2001 թվականին ամուսնացավ կանանց թենիսի գերաստղերից մեկի` գերմանուհի Շտեֆի Գրաֆի հետ եւ, ինչպես ինքն է կատակով ասում, իր իսկ ընտանիքում ստանձնեց երկրորդ ռակետի դերը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը` news.bbc.co.uk

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930