Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Քաղաքացին իրավունք չունի՞ գիշերել Երևանի քաղաքապետարանի աստիճաններին

Ապրիլ 29,2014 17:50

Այսօր ՀՀ Վարչական դատարանում, դատավոր Ա. Միրզոյանի նախագահությամբ, քննվեց ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար ՀՀ քաղաքացի Սուրեն Սահակյանին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով գործը:

Մինչ կողմերի՝ բացման խոսքով հանդես գալը, պատասխանող կողմի ներկայացուցիչ Տիգրան Սաֆարյանը միջնորդություն ներկայացրեց մեկ վարույթում միավորել յոթ դատական վարույթները, որոնք նույն արարքի վերաբերյալ են:

Հիշեցնենք, որ նույն պահանջով դատական քննություն է ընթանում նաև Կարեն Հարությունյանի, Վահագն Մինասյանի գործերով:

Հայցվոր կողմի ներկայացուցիչը միջնորդությունը մերժեց՝ հիմքով, որ այդ յոթ տարբեր վարույթներ են ու տարբեր իրավախախտումներ: Դատարանը պատասխանող կողմի միջնորդությունը մերժեց:

Սոնա Մելիքյանն իր բացման խոսքում նշեց, որ օգոստոսի 27-ին, ժամը 01.00-ի սահմաններում Երևանի քաղաքապետարանի առջև բողոքի ակցիա իրականացնող անձինք, այդ թվում նաև Սուրեն Սահակյանը, պառկել են քաղաքապետարանի աստիճանավանդակին և պատրաստվել քնել այնտեղ: Ու քանի որ քաղաքապետարանը շուրջօրյա ռեժիմով պահպանվող կառույց է, պահակակետի աշխատակիցները դիմել են ՀՀ ոստիկանություն, որպեսզի ոստիկանները այդտեղից հեռացնեն աստիճանավանդակին պառկած անձանց: Ոստիկանների պահանջին Սուրեն Սահակյանը չի ենթարկվել, ուստի բերման է ենթարկվել:

Սուրեն Սահակյանի ներկայացուցիչ Տիգրան Սաֆարյանը հայտարարեց, որ օգոստոսի 27-ին Սուրեն Սահակյանին ուժի գործադրմամբ հեռացրել են քաղաքապետարանի աստիճանավանդակի մոտից, ինչը հակաօրինական է:

Պատասխանող կողմը նշեց, որ պատրաստ են ներկայացնել նաև փաստական նյութեր՝ մասնավորապես տեսանյութ, որը կատարվել է հենց օգոստոսի 27-ին:

Տիգրան Սաֆարյանը մտահոգություն հայտնեց, թե իր վստահորդը ենթարկվում է 350 հազար տուգանքի ռիսկի:

Դատավորը Ա. Միրզոյանը հայտարարեց, որ դատարանն անցնում է գործի փաստական ապացույցների հետազոտման փուլին: Գործի դատական քննությունը հետաձգվեց, նիստը նշանակվեց հունիսի 10-ին, ժամը 15.20-ին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ Սուրեն Սահակյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930