Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյան. «ԱԺ ամբիոնին առաջին անգամ եմ նստում, օտարություն զգացի»

Ապրիլ 29,2014 17:45

ԱԺ նորընտիր նախագահ Գալուստ Սահակյանը շատ բնական է համարում պատգամավոր Հրանտ Բագրատյանի առաջադրումն ԱԺ նախագահի ընտրություններում: Ավելին, ըստ Գալուստ Սահակյանի, մրցակցությունը ամրապնդում է ընտրությունները, որպես քաղաքական գործիք: Այդ մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահը:

Նա չցանկացավ մեկնաբանել ու գնահատականներ տալ ԱԺ նախագահի քվեարկության արդյունքներին: Հիշեցնենք, Գալուստ Սահակյանն ընտրվեց 101 կողմ ձայներով:

Նորընտիր ԱԺ նախագահը փոփոխություններ առայժմ չի ցանկանում իրականացնել, ինքը «հեղափոխական չէ, ավելի պահպանողական է»: Գալուստ Սահակյանը հիշեցրեց, որ ինքն ուսուցիչ ու տնօրեն է եղել, իսկ մանկավարժները պահպանողական են:

Լրագրողներից մեկի հիշեցմանը`երբ նախկին ԱԺ նախագահն ընտրվեց այս պաշտոնում, ասաց, որ բարձրացնելու է ԱԺ դերն ու նշանակությունը ու հարցին`ի՞նչ նոր քայլեր է ձեռնարկելու ինքը, Գալուստ Սահակյանն ասաց. «Ես կարծում եմ կշիռը բարձրացնելու համար անհրաժեշտ է ոչ քաղաքական առումով, զուտ մարդկային լուծումներ գտնել: Երբ պատգամավորը խոսում է քաղաքական թեմաներով, չպետք է անձնավորի, քանի որ սա քաղաքական քուրա է ոչ թե նկատառումներ ՝անձի վերաբերյալ»:

Մյուս հարցին՝ նոր պաշտոնում կարծես թե լավ չեք հարմարվել, Գալուստ Սահակյանը նշեց. «Ինձ զգալու համար, հարկավոր է ինձ ճանաչել»: Դիտարկմանը՝ թե ԱԺ նախագահի բազկաթոռին դժվարությամբ էիք հարմարվում, վերջինս հակադարձեց. «Նման խնդիր ընդհանրապես չկա: Պարզապես ԱԺ ամբիոնին ես առաջին անգամ եմ նստում, բնականաբար որոշակի օտարություն պետք է զգայի»:

Ի դեպ, ԱԺ նախագահը կադրային փոփոխություններ նույնպես չի նախատեսում. «Այն աշխատողները, որ աշխատել են երկար տարիներ, չի կարելի քո հաջողության հետևանքով մարդկանց աշխատանքից զրկես ու քո մտերիմին բերես նշանակես»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նունե says:

    Ամբիոնին չեն նստում, աթոռին են նստում…
    Բանասեր գալուստը անընդհատ ինչ որ անեհեթեթ ,,մտքեր,, է արտաբերում , որից ոչինչ չի հասկացվում…
    Սա է երկրի ողբալի վիճակը….

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930