Լրահոս
Օրվա լրահոսը

Աղվան Վարդանյան. Կոչ ենք անում՝ մինչև հուլիսի 1-ը ակտիվորեն ներգրավվել սահմանադրական քննարկումներում

Ապրիլ 29,2014 17:42

2014թ. ապրիլի 29-ին, ԱԺ նիստում ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հայտարարությունը
Հարգելի խորհրդարան,
Հանրապետության նախագահի ստեղծած մասնագիտական հանձնախումբը Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգ է մշակել: Փորձել են վեր հանել ներկայիս համակարգում առկա բացերն ու թերությունները և դրանք վերացնելու առաջարկներ ներկայացնել: Մի դեպքում՝ բարելավել գործող կիսանախագահական համակարգը, մյուս դեպքում՝ անցում կատարել խորհրդարանականի, քանի որ կիսանախագահականի պարագայում հնարավոր չէ բոլոր հարցերին լուծում տալ: Հայեցակարգի հիմնարար դրույթների վերաբերյալ իր անձնական մոտեցումներն է շարադրել Հանրապետության նախագահը:

Այժմ, մինչև հուլիսի 1-ը, պետք է քննարկումներ տեղի ունենան հասարակական տարբեր շրջանակների և քաղաքական ուժերի հետ, որից հետո մասնագիտական խումբը ընտրություն է կատարելու երկու հիմնական ուղղությունների միջև:
Ի±նչ ունենք այսօր: Քաղաքական ուժերի մի մասը կարծում է, որ երկրում սոցիալ-տնտեսական բազմաթիվ խնդիրներ կան, և սահմանադրական փոփոխությունները առաջնահերթություն չեն: Նրանք առաջարկում են հետաձգել հարցը՝ հանգուցալուծումը թողնելով ապագա ընտրությունների արդյունքում ձևավորվելիք իշխանություններին:
ՀՅ Դաշնակցության մոտեցումն այլ է: Մենք կարծում ենք, որ առկա խնդիրների գլխավոր պատճառներից մեկը հենց կիսանախագահական մոդելի՝ մեր իրականության մեջ ձևախեղված դրսևորումն է, և պետք է արմատական բարեփոխմամբ անցում կատարել խորհրդարանական կառավարման:

Մենք համոզված ենք, որ իշխանության գերկենտրոնացումը վտանգավոր է ժողովրդավարական ավանդույթներ չունեցող երկրներում:
Մի մեջբերում ֆրանսիացի հայտնի սահմանադրագետ Վեդելից. ¦Մեծամասնության ղեկավարը լինելու դեպքում Ֆրանսիայի նախագահը իր ձեռքում կենտրոնացնում է ԱՄՆ նախագահի և Բրիտանիայի վարչապետի լիազորություններն ու իշխանությունը, իսկ համակարգը դառնում է ուլտրանախագահական§: Ասված է ճշգրիտ մեզ համար:
Անցումը խորհրդարանական համակարգին զսպումների և հակակշիռների մեխանիզմներ կստեղծի, կապակենտրոնացնի իշխանությունը, գործադիրը պատասխանատվություն կկրի խորհրդարանի առջև, կոլեգիալ կառավարումը ճկուն, թափանցիկ կդարձնի պետական համակարգը:

Քաղաքական ուժերին և հանրությանը մենք կոչ ենք անում՝ մինչև հուլիսի 1-ը ակտիվորեն ներգրավվել քննարկումներում և ապացուցել, որ խորհրդարանական կառավարումը, հավասարակշռելով և հասարակության դերակատարությունը մեծացնելով, իշխանության անընդմեջ վերարտադրություն թույլ չտալու իրական հնարավորություն է: Միայն այդպիսի ակտիվությունը մասնագիտական հանձնախմբի ինը անդամներին կթելադրի երկրի ապագայի հանդեպ պատասխանատու որոշում կայացնել:

Եթե այնուամենայնիվ նրանք կգնան կիսանախագահականը բարեփոխելու, մեր կարծիքով, կոսմետիկ և սխալ ճանապարհով, հուլիսի 1-ից հետո բոլորս միասին կարող ենք մերժել ու անտեղի համարել Սահմանադրական բարեփոխումները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930