Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հավաքվածները գոռում են՝ «Աշոտյան, իջիր»

Ապրիլ 29,2014 17:29

Այս պահին ԿԳՆ-ն ներկայացուցիչ Արթուր Բաղդասարյանի հրավերը՝ նախարարի հետ հանդիպելու, «Դեմ եմ» նախաձեռնության ակտիվիստները եւ դպրոցների ուսուցիչները մերժեցին, պահանջելով նախարարին փոխանցել, որ նրան սպասում են դրսում:

Արթուր Բաղդասարյանը բարձրացավ նախարարություն եւ որոշ ժամանակ անց ներքեւ իջավ աշխատակազմի ղեկավարի հետ: Վերջինիս հավաքվածները արհամարհեցին՝ նրան չլսելով ու թիկունքով դեպի նա կանգնելով: Աշխատակազմի ղեկավարը պնդում էր, որ փողոցում ցույցեր անելը քաղաքակիրթ տարբերակ չէ եւ առաջարկում էր վերեւ բարձրանալ, քաղաքակիրթ պայմաններում զրուցել նախարարի հետ: Հավաքվածներն էլ հեգնեցին՝ «Աշոտյանին ցույց տվեք ֆեյսբուքում log out-ի տեղը ու ասեք՝ հերիք է ֆեյսբուքում մնա, թող իջնի ներքեւ»:

Հավաքվածները նաեւ հեգնեցին ԿԳՆ ներկայացուցչի քաղաքակիրթ տարբերակի առաջարկը, հակադարձելով. «Գրություններով, ստորագրություններով գրպանահատություն եք անում, դուք ե՞ք քաղաքակիրթ: Այստեղ ամենաքաղաքակիրթ մարդիկ են հավաքված, որոնք ձեզ քաղաքակրթության դասեր կտան»,- եւ կրկին պահանջեցին,- «Աշոտյան, իջիր»:

Ուսուցիչներից մեկն էլ սկսեց իր ելույթը. «Պարոն Աշոտյան, մեր պահա՞նջն եք ուզում լսել, դե ուրեմն լսեք. մենք ձեզնից պաշտոններ չենք ուզում, թանկարժեք մեքենաներ չենք ուզում՝ դրանք ձեր մենաշնորհն են: Մենք մեր առանց այն էլ ցածր աշխատավարձերն ենք պահանջում»: Այս ուսուցչուհին նաեւ ասաց, որ կառավարության կողմից միտում են նկատել ու հիմա կառավարության համար նորաձեւ է դարձել պարտադիր բառը. «պարտադիր արագաչափեր», «պարտադիր վայրկենաչափեր», «պարտադիր կապույտ-կանաչ գծեր» ու չգիտեմ էլ ինչ պարտադիր սարքեր… Հարգելի գիտնականներ, խնդրում ենք ստեղծել հաշվիչ սարք, որը կհաշվի կառավարությունում, վերեւներում կանգնած մարդկանց ագահության չափը եւ բոլոր նրանց, ում ագահության թույլատրելի սահմանը կգերազանցվի՝ ենթարկվի պատասխանատվության»: Այս պահին էլ հավաքվածները գոռում են՝ «Աշոտյան, իջիր»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. David says:

    Սահարայի ավազով շենք չեն կառուցի, Աշոտյանների կրթությունից ջահ ու լապտեր չեն ուզի, այ միամիտներ:Ազգային խակն ու լխկածն էլ պիտանի չեն:Ոնց եմ երջանկանում ես բութիզմի բովանդակությամբ, էլ դու սուս:Թանկարժեք բութիզմ, առաջ, քիչ է մնում…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930