Լրահոս
Օրվա լրահոսը

Ծնողների անընդմեջ վիճաբանությունների պատճառով 23-ամյա դուստրը տանից հեռացել է եւ ինքնասպան եղել. «Փաստինֆո»

Ապրիլ 29,2014 17:22

Կնոջը ծեծի ենթարկելու համար 47-ամյա Արմենն այսօր դատապարտվեց 50 000 ՀՀ դրամ տուգանքի, նույնչափ տուգանքի էլ դատապարտվեց նրա կինը, ով ամուսնու վրա տաք սուրճ է լցրել։ Սակայն վերջինիս նկատմամբ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով կիրառվեց համաներում և նա ազատվեց պատժից:
Ըստ մեղադրանքի՝ Արմեն Մանուկյանը Երևանում գտնվող իր բնակարանում դույլով և սրճեփով ծեծել է նախկին կնոջը`պատճառելով ինչպես ֆիզիկական ցավ, այնպես էլ աջ արմկահոդի շրջանի արյունազեղման և գագաթային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդի ձևով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:

Իսկ կինն էլ, ըստ մեղադրանքի, սրճեփով լի տաք սուրճը լցրել է նախկին ամուսնու աջ ոտնաթաթին և դրա թիկնային մակերեսի վերնամաշկից զուրկ տեղամասի ձևով վերջինիս առողջությանը պատճառելով թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով:

Արմենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով, իսկ կնոջը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով։ Նախկին ամուսինների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նյութի մանրամասները կարդացեք «Փաստինֆո»-ի կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930