Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«1991 թվից չկա մի նախագահ, որն իր աթոռի մասին չի մտածել»

Ապրիլ 29,2014 17:13

Այսօր Aravot.am-ը կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանից հետաքրքրվեց, արդյոք նոր նախարարներով հնարավո՞ր է կառավարման ներկայիս մեխանիզմով Հայաստանում տնտեսությունը զարգացնել, եթե հաշվի առնենք, որ նոր նախարարների օրոք, գոնե շինարարության ոլորտում մեր երկիրն աճ ապահովել է: Այս առնչությամբ պարոն Մեսրոբյանն ասաց ` անհնար է. «Հայաստանը 1991 թվականից երբեք չի զարգացել, լավագույն դեպքում ունեցել է որոշակի աճ, աճը` զարգացում չէ: Հաճախ աճերի տեսակներ կան, որոնք հետզարգացմանն են բերում: Հիշո՞ւմ եք, այն ժամանակ խոսում էին` շինարարությունից բացի, ադամանդագործություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ: Երբ դուք ասում եք ինչ-որ բանի վրա հույս դնել, որը թվում է զարգացում է, բայց այն բերում է մասնավոր աճի, իսկ մասնավոր աճը քաղցկեղածին ուռուցք է, որի հետեւանքով օրգանիզմի հետզարգացում է լինում: Գիտեք ինչո՞ւ է հարմար շինարարություն զարգացնել, որովհետեւ ամենաստվերային ոլորտներից մեկն է, այստեղ ձախ յուրացումները շատ հեշտ են, հարկային դաշտից էլ հեշտ է խուսափել, միշտ կոռուպցիոն ռիսկերը ահռելի են»:

Մանրամասն` տեսանյութում

Aravot.am-ը կառավարման փորձագետից նաեւ հետաքրքրվեց, թե սահմանադրական բարեփոխումներն ի՞նչ արդյունք կտան, արդյոք փորձագետն էլ կիսում է այն կարծիքը, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր իշխանությունը, աթոռը պահելու է համար է այն նախաձեռնել: Այս առնչությամբ էլ պարոն Մեսրոբյանն ասաց. «1991 թվականից ցույց տվեք մի նախագահի, որն իր աթոռի մասին չի մտածել: Օրենսդրությունը մի դեպքում ունի արժեք, երբ նա կատարվում է, եւ եթե չի կատարվում, կարեւոր չէ ինչ սիրունության փաստաթուղթ դուք ունեք: Ստալինյան Սահմանադրությունն էլ աշխարհում ամենալավն էր»:

Մանրամասն` տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930