Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Դեմ եմ»-ի տղաները տոնուս պահելու ցանկություն ունեն. Աշոտյան. «Առաջին լրատվական»

Ապրիլ 29,2014 17:10

«Շատ լավ հասկանում եմ և ըմբռնումով եմ մոտենում նրան, որ «Դեմ եմ»-ի տղաները կառավարության հետ վերջին կոնստրուկտիվ շփումներից հետո այնուհանդերձ ցանկություն ունեն տոնուս պահելու, պահելու իրենց հանրային ակտիվության ռիթմը»,- Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում, անդրադառնալով «Դեմ եմ» շարժման ակտիվիստների՝ այսօր նախարարության մոտ կազմակերպված ակցիային, ասաց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

Նրա խոսքով՝ նոր կառավարության դիրքորոշումը կուտակայինի մասով ձևավորվելու է վարչապետի հայտնի 7 թեզերի շուրջ, դա է պատճառը, որ իրենք շարժվել էին նախորդ կառավարության ղեկավարի շրջաբերականով:

«Բնականաբար դրանից հետո նոր շրջաբերական կլինի և դե ֆակտո հին շրջաբերականը իրավական ուժ չի ունենա»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ այս ակցիան նաև լավ առիթ է մանկավարժների հետ հանդիպման համար:

Նյութի մանրամասները կարդացեք «Առաջին լրատվական»-ի կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930