Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Բաղդասարյանը ներքեւ է իջել բանակցելու ցուցարարների հետ

Ապրիլ 29,2014 16:50

«Մի ստրկացրեք մանկավարժներին» ցուցապաստառներով այս պահին «Դեմ եմ» նախաձեռնության անդամներին են միացել Երեւանի մի շարք դպրոցների ուսուցիչներ:
Նրանք բողոքում են, որ առանց այն էլ ցածր աշխատավարձերից պահումները սրում են առանց այն էլ ծանր սոցիալական վիճակը:

«Բանն այն է, որ ՊԵԿ-ը գործատուներից հաշվետվությունն ընդունում է պարտադիր կուտակային կենսաթոշակի կետ ունենալով: Եթե մեր տնօրենները ներկայացնում են առանց այդ պահումների՝ հաշվետվություն իրենցից չեն վերցնում, իրենք էլ ստիպված պահումներ են կատարում: Գաղտնիք չէ, որ մեր գրեթե բոլոր տնօրենները ՀՀԿ-ի անդամներ են եւ նրանք իրենց գլխից չեն թռչի եւ հօգուտ աշխատողի որոշումներ չեն կայացնի»,-ասաց թիվ հիսուն դպրոցի ուսուցչուհի Օվսաննա Հարությունյանը:
Նա հեգնեց ԿԳ նախարարի ու ՀՀ նախագահի պնդումները, թե ուսուցիչների աշխատավարձերը բարձրացրել են. «Նախագահն էլ ասաց ուսուցիչների աշխատավարձերն ինչքան բարձրացնում ենք՝ էնքան բողոքում են, մի հարցնող լինի նախարարին ու նախագահին, թե ինչքա՞ն եք բարձրացրել, որ մենք բողոքում ենք»: Օվսաննա Հարությունյանն ասաց, որ ուսուցիչները ստանում են քսանութից մինչեւ քառասունհինգ հազար դրամ:

Ուսուցիչները քոչարի պարեցին Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծության տակ:

ԿԳ ներկայացուցիչ Արթուր Բաղդասարյանը ներքեւ է իջել բանակցելու: Հավաքվածները պահանջում են նախարարին ներքեւ իջնել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930