Ապրիլի 29-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը շնորհավորական ուղերձ է հղել Գալուստ Սահակյանին՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ։
՝ Ուղերձում, մասնավորապես, ասվում է.
ՙՀամոզված եմ, որ այդ բարձր պաշտոնում Ձեր՝ փորձառու քաղաքական-պետական գործչի ընտրությունը լուրջ նախադրյալ է Հայաստանի խորհրդարանի արդեն ձեւավորված ավանդույթների պահպանման եւ խորացման համար` ի շահ ներքաղաքական կայունության, երկրի օրենսդրական դաշտի հարստացման ու կատարելագործման:
Կարևորելով անցած տարիներին Ձեր շահագրգիռ մասնակցությունը Հայաստան-Արցախ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի գործունեությանը, վստահ եմ, որ այսուհետ Ձեր՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահի ջանքերի շնորհիվ առավել կհարստանան մեր փոխադարձ կապերը՝ ինչպես բովանդակային, այնպես էլ դրսևորման բազմազանության առումներով։
Օգտվելով առիթից, պատիվ ունեմ հավաստելու Արցախի խորհրդարանականներիս խոր հարգանքը Ձեր նկատմամբ և սերտ համագործակցության մեր պատրաստակամությունը՝ հանուն հայ ժողովրդի բարօրության, Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության զարգացման ու առաջընթացի։
Ընդունեք մեր լավագույն բարեմաղթանքները՚։
ԼՂՀ ԱԺ ՄԱՄԼՈ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ