Լրահոս
Օրվա լրահոսը

Իրականում ինչո՞ւ էին ակտիվիստ Սուրեն Սահակյանին բերման ենթարկել ոստիկանները

Ապրիլ 29,2014 16:16

Ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար ակտիվիստ Սուրեն Սահակյանին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով այսօր ՀՀ Վարչական դատարանում տեղի ունեցավ դատական նիստ (Ա. Միրզոյան):

Նշենք, որ ակտիվիստ Սուրեն Սահակյանը Երևանի քաղաքապետարանի կողմից տրանսպորտի սակագնի թանկացման դեմ 2013-ի հուլիսի 26-ից մշտական բնույթի բողոքի ակցիաներ էր իրականացնում Երևանի քաղաքապետարանի առաջ:
Հայցվոր կողմի ներկայացուցիչ Սոնա Մելիքյանը հայտարարեց, թե օգոստոսի 23-ին Սուրեն Սահակյանին ոստիկանության ներկայացուցիչները հորդորել են դադարեցնել բարձրախոսով հնչող կոչերը:

Սուրեն Սահակյանի ներկայացուցիչ Տիգրան Սաֆարյանը հետաքրքրվեց, եթե ակնհայտ իրավախախտում էր գրանցվել, ինչո՞ւ ոստիկանները հենց առաջին պահից չէին ձերբակալում Սուրեն Սահակյանին: Այնուհետև եզրակացրեց. «Սուրեն Սահակյանին բերման ենթարկելը ոչ թե վարչական իրավախախտման վարույթ իրականացնելու նպատակ ուներ, այլ ստիպելու իմ վստահորդին ու համակիրներին հրաժարվել իրենց բողոքի ձայնը բարձրացնելու մտադրություններից»:

Սուրեն Սահակյանին բերման ենթարկելու փաստը Սոնա Մելիքյանն այսպես պատճառաբանեց. «Տվյալ պահին միգուցե ոստիկանության ծառայողներն ունեցել են թուղթ և գրիչ, սակայն համարվել է, որ ոչ նպատակահարմար է փողոցում կազմել արձանագրություն՝ վարչական իրավախախտման մասին: Եվ նաև իրավախախտումը արձանագրելու լիազորությամբ արտաքին ծառայություն իրականացնող ոստիկանները օժտված չեն»:

Տիգրան Սաֆարյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ արձանագրության մեջ բերման ենթարկելու ժամը նշված չէ: Այստեղ նա միտում է տեսնում. «Ժամը բաց թողնելը պատահականություն չէ: Ոստիկանները, նրան տանելով ոստիկանություն, նրան ձերբակալած պահել են, որի նպատակը եղել էր ոչ թե վարչական իրավախախտում կազմելը, այլ մեկուսացնել քաղաքացուն, կոտրել կամքը և խախտել ազատ հավաքի իրավունքը»:

Տիգրան Սաֆարյանի համար անհասկանալի էր, եթե ոչ բարձրախոսով, ապա ուրիշ ի՞նչ կերպ պետք է քաղաքացին ներկայացներ իր բողոքի ձայնը: Տիգրան Սաֆարյանը փաստեց նաև, որ բերման ենթարկելուց հետո ոստիկանները Սուրեն Սահակյանին չեն վերադարձրել նույն վայրը:

Դատավոր Ա. Միրզոյանը նշեց, որ այդ փուլում դատարանն անցնում է ապացույցների հետազոտման փուլ: Դատական նիստը հետաձգվեց հունիսի 10-ին, ժամը 14.30-ին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930