Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հովիկ Մարգարյան. «Գալդ բարի, բարի Գալուստ Գրիգորիչ»

Ապրիլ 29,2014 15:46

Այս պահին Ազգային ժողովում լսվում է «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը: Բոլոր ելույթ ունեցողները, ամբիոնին մոտենալով, իրենց պարտքն են համարում սկզբից շնորհավորել ժամեր առաջ 101 ձայնով ԱԺ նախագահ դարձած եւ դրանից հետո որոշակի դժվարությամբ ԱԺ նախագահի բազկաթոռում բազմած Գալուստ Սահակյանին, ապա նոր անցնել իրենց ելույթին:

Յուրօրինակ շնորհավորանքով նրան դիմեց ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը. «Ես էլ եմ ուզում միանալ իմ գործընկերներին եւ շնորհավորել: Ուզում եմ ասել՝ գալդ բարի, բարի Գալուստ Գրիգորիչ»:

Գալուստ Գրիգորիչին շնորհավորեց նաեւ ԱԺ նախագահի քվեարկությունը բոյկոտած երկու ուժերից մեկի՝ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, հույս հայտնելով, որ Գալուստ Սահակյանի՝ ԱԺ նախագահի պաշտոնին անցնելուց հետո, խորհրդարանում հանգիստ եւ խաղաղ աշխատանքային մթնոլորտ կտիրի՝ «իրար կես խոսքից կհասկանանք»:

Մյուս բոյկոտած ուժի՝ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը չշնորհավորեց խորհրդարանի նորընտիր ղեկավարին:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930