Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր կայանալիք ՄՄ նիստի ընթացքում անակնկալ հայտարարություններ կլինեն. Սերգեյ Մինասյան

Ապրիլ 29,2014 15:38

«Մենք ունենք նոր վարչապետ, մենք ունենք նոր կառավարություն, որի, բացառությամբ տնտեսական բլոկի մի մասի մնացած բոլոր նախարարները, թվում է, թե շարունակվում են մնալ իրենց պաշտոններում»,- այսօր՝ ապրիլի 29-ին՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում, հայտարարեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

Նա այդ փաստը բացատրում է նրանով, որ նախագահ Սերժ Սարգսյանը կարճաժամկետ քաղաքական ապագայում՝ առնվազն մինչեւ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի սկիզբը, նպատակ ունի ավելի կայուն քաղաքական հենարան ստեղծել: Նա կարծում է, որ այդ պատճառով նպատակ էր դրված նոր վարչապետի շուրջ համախմբել որոշ քաղաքական ուժերին, սակայն դա չստացվեց:

Անդրադառնալով այն փաստին, որ Սերժ Սարգսյանը չի մասնակցելու ապրիլի 29-ին Մինսկում կայանալիք Մաքսային միության նիստին ՝ Սերգեյ Մինասյանը նշեց, որ Հայաստանը պատրաստվում է միանալ մի կառույցի, որի հիմքը դեռ գտնվում է կայացման փուլում եւ որի հիմնադիր երեք նախագահների միջեւ լուրջ խնդիրներ կան. «Քաղաքական խնդիրներն այնքան շատ են, որ ի նկատի առնելով ճանապարհային քարտեզի կատարած աշխատանքից, որեւէ այլ խնդիրներ կարող են լուծվել այս միջոցառմանը, առավել եւս, ես կարծում եմ, որ անակնկալ ե՛ւ հայտարարություններ կլինեն, ե՛ւ ինչ-որ քայլեր կլինեն՝ կապված այդ եռյակի միջեւ անձնական եւ քաղաքական խնդիրների հետ»:

Քաղաքագետ Գեղամ Նազարյանը համարում է, որ այդ հայտարարությունն անակնկալ չէր, քանի որ համարում է, որ նա չէր կարող մասնակցել եւ ստորագրել մի բան, որի 3 հիմնադիրները դեռ չեն հասկանում, թե ո՞ւր պիտի գնան. «Ամեն ինչ փոխվեց Ուկրաինական դեպքերից հետո, որովհետեւ Վլադիմիր Պուտինի հիմնական մեխը Ուկրաինայով ինչ-որ տնտեսական միություն ստեղծելն էր, եթե Ուկրաինան այնտեղ չկա, արդեն բոլորովին փոխվում է ե՛ւ իրավիճակը, ե՛ւ նպատակները, ե՛ւ մղումները, այնպես որ Հայաստանը այստեղ, եթե ունենար նորմալ իշխանություն, ընդամենը պետք է հասկանար, որ իր ռազմաքաղաքական թիվ 1 գործընկերոջ համար ամենակարեւորն այդ անհասկանալի, մեզ ոչինչ չտվող, անորոշ, մինչեւ վերջ գաղտնի պահվող Ասոցացման համաձայնագիրը չստորագրելն էր»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930