Իռլանդիայում Հայկական եկեղեցու առաքելության ծխական խորհրդի և հայ համայնքի ջանքերով առաջին անգամ Իռլանդական եկեղեցին Հայ առաքելական եկեղեցու հետ համատեղ ցեղասպանության զոհերի հիշատակման արարողություն իրականացրեց Դուբլինի Թանեյի ծ՚խական եկեղեցում։
Հայկական շարականները և աղոթքները հնչեցին իռլանդական համայնքի ավելի քան երկու հարյուր ինչպես նաև Իռլանդիայի և Ուելսի հայ համայնքի ներկայացուցիչների համար։
Եկեղեցական արարողությունից հետո հյուրերը ծանոթացան Հայոց ցեղասպանությանը և դրա հետևանքներին, Հայաստանի պատմությանը և մշակույթին, ինչպես նաև համտեսեցին բազմազան հայկական ուտեստներ։
Իռլանդացի հյուրերը քիչ տեղեկություն ունեին Հայաստանի և հայոց ցեղասպանության մասին և բավականին տպավորված էին մատուցված տեղեկություններից։
Կարդացեք նաև
Չնայած փոքրաթիվ լինելուն, Իռլանդիայի հայ համայնքը ակտիվորեն աշխատում է Իռլանդիայում Հայաստանի և Հայոց ցեղասպանության մասին իրազեկության բարձրացման ուղղությամբ։
Համայնքի մասին առավել մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ հետևյալ կայքից. www.armenians.ie:
Հարություն ՇԱՀՈՒՄՅԱՆ