Արդարադատության նախարարության ՔԿՀ մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանը Aravot.am-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը` Վարդան Պետրոսյանին «Դատապարտյալների հիվանդանոցից» «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու մասին:
Գոռ Ղլեչյանն ասաց, որ Վարդան Պետրոսյանն իր ստացիոնար բուժումը կշարունակի «Նուբարաշենի» բուժմասում, ուր կգտնվի բժիշկների հսկողության տակ:
Ըստ բժիշկների եզրակացության, Վարդան Պետրոսյանը ենթակա է ստացիոնար բուժման: