Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյանը ընտրվեց ԱԺ նախագահ՝ 101 պատգամավորի շնորհիվ

Ապրիլ 29,2014 14:37

ԱԺ նիստի ժամանակ, առաջին ընդմիջումից անմիջապես հետո ամբիոնի մոտ եկավ հաշվիչ հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը, որն ասաց, թե Գալուստ Սահակյանի օգտին քվեարկել է 101 հոգի, դեմ՝ 3 հոգի:

Հրանտ Բագրատյանի «կողմ»-երը, հետեւաբար, 3-ն էին, «դեմ»-երը՝ 101:

Երկու անվավեր թերթիկ է եղել, որոնցից մեկի վրա Գալուստ Սահակյանի անվան կողքը «պտիչկա» է եղել, մյուսում ջնջված են եղել երկու թեկնածուների անուններն էլ:

Հիշեցնենք, որ ՀԱԿ-ը եւ ՀՅԴ-ն բոյկոտել են քվեարկությունը: Իսկ ընդդիմադիր ՕԵԿ-ն ու ոչ իշխանական ԲՀԿ-ն մասնակցել են քվեարկությանը: Նաեւ նկատենք, որ ՀՀԿ խմբակցությունում ընդգրկված է միայն 70 պատգամավոր: Դա նշանակում է, որ առնվազն 31 պատգամավոր, որ քվեարկել է Գալուստ Սահակյանի օգտին, այդ խմբակցությունից չի եղել:

Գալուստ Սահակյանն իր ելույթում հայտարարեց, որ իր ողջ կյանքը պայքարով է անցել:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նունե says:

    Հայոց ՄԵԾ ՈՂԲԸ…..ՕԵԿ -ԲՀԿ դավաճանական համագործակցությամբ….

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930