Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ կենտրոնը մեկնարկում է մեծ մրցանակներով երկրորդ առցանց վիկտորինան

Ապրիլ 29,2014 14:21

29 ապրիլի, 2014, Երևան – ԵՄ կենտրոնը մեկնարկում է Եվրոպական միության թեմայով երկրորդ առցանց վիկտորինան: Առաջին մրցանակը նոութբուք է, երկրորդը` նեթբուք, երրորդը` քինդլ-էլեկտրոնային գիրք:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեայի խոսքերով, երկրորդ վիկտորինան հետևում է առաջինի օրինակին: «Կարծում ենք, որ ԵՄ-Հայաստան համագործակցության մասին ինտերակտիվ տարբերակով վստահելի գիտելիքի տարածումը առաջ շարժվելու ճիշտ ուղին է», նշեց դեսպանը:

Վիկտորինան կազմված է 15 հարցերից` պատասխանի մի քանի տարբերակներով, որոնց դիմաց հեշտորեն կարելի է նշում կատարել: Ողջ հարցաշարը կզբաղեցնի 10-15 րոպե գիտակ մարդու դեպքում և քիչ ավելին այն անձանց համար, ովքեր անհրաժեշտություն կունենան սեղմել հղումները` ավելին իմանալու նպատակով: Վիկտորինային կարող են մասնակցել միայն Հայաստանի բնակիչները, և այն առցանց հասանելի կլինի մինչև 2014թ.-ի հուլիսի 1-ը: Հիմնական բոլոր մրցանակները վիճակահանությամբ կորոշվեն այն անձանցից, ովքեր ճիշտ կպատասխանեն բոլոր 15 հարցերին:

Ի հավելումն հիմնական մրցանակների` կտրամադրվի նաև ԵՄ կենտրոնի լոգոն կրող պիտույքներով պայուսակ և կկազմակերպվի մեկօրյա միջոցառում` ԵՄ կենտրոն հրավիրելով բոլոր նրանց, ովքեր կմասնակցեն վիկտորինային ու բոլոր հարցերին կտան ճիշտ պատասխաններ: Միջոցառումը կկենտրոնանա երեք կարևոր հարցերի վրա. ԵՄ-Հայաստան հարաբերություններ, ԵՄ զարգացման համագործակցություն Հայաստանում և ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրերի ներկայացում:

Առաջին առցանց վիկտորինային մասնակցել էին 1570 անգամ, որից 393 մարդ տվել էր ճիշտ պատասխաններ: Վիկտորինայի հայերեն տարբերակին մասնակցել էին 1205 անգամ, որից 264 մարդ ճիշտ էին պատասխանել բոլոր հարցերին: Վիկտորինայի անգլերեն տարբերակին մասնակցել էին 365 անգամ` 129-ի դեպքում բոլոր պատասխանները ճիշտ էին:

Մասնակցեք վիկտորինային` հետևելով այս հղմանը.

Անգլերեն
Հայերեն

ԵՄ կենտրոն

Մինչև վիկտորինային մասնակցելը ծանոթացեք ընդհանուր դրույթներին և պայմաններին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930