Պահի ազդեցության տակ արված քաղաքական վերադասավորումները ի՞նչ են հուշում՝ աշնանը հավանակա՞ն է խորհրդարանի արձակում եւ նոր խորհրդարանական ընտրությունների անցկացում՝ մեր հարցը ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը շրջանցեց: «Այս պահի դրությամբ վերաձեւավորումներին ես լուրջ չեմ վերաբերվում: Համարում եմ, որ պետական եւ քաղաքական գործունեության պլանավորումը պիտի լինի հնարավորինս երկարաժամկետ: Կարճաժամկետ խնդիրների լուծումները, այսրոպեական շահերի սպասարկումն ինձ չեն հետաքրքրում, ինձ համար չեն, եւ նման դրսեւորումներին ես բացասական եմ վերաբերվում»,- ասաց պատգամավորը:
«Առավոտ» օրաթերթ