Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյան. «Որեւէ ցուցում չի եղել» (Տեսանյութ)

Ապրիլ 29,2014 13:53

«Ես ձեզ հավատացնում եմ, որեւէ ցուցում չի եղել: Ասվել է`դուք ազատ եք, կարող եք մասնակցել, կարող եք`չմասնակցել, ում ուզում եք`կարող եք քվեարկել»,-ԱԺ նախագահի ընտրությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը` ներկայացնելով խմբակցության դիրքորոշումը:

Հարցին`ձեւական չէ՞ այս ընտրությունը եւ դրան մասնակցությունն, ընդհանրապես, Տիկին Զոհրաբյանն ասաց. «Եթե այդպես մտածենք, ուրեմն պիտի խորհրդարանն էլ, ընդհանրապես փակել եւ գնալ տուն, ասել, որ ամեն ինչ մեր երկրում ձեւական է, որովհետեւ կա մեկ քաղաքական ուժի մենաշնորհ»: Տիկին Զոհրաբյանը չհրապարակեց, թե ինքը որ թեկնածուի օգտին է քվեարկել:

Aravot.am-ի հարցին էլ`չե՞ք կարծում, որ մասնակցությամբ ԲՀԿ-ն, փաստորեն, լեգիտիմացրեց այս ընտրությունները, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Ոչ: Չեմ կարծում: Կա մեծամասնություն եւ եթե ընտրություններն էլ տեղի են ունենում օրենքի սահմաններում, ուրեմն, դրանք արդեն լեգիտիմ են»:

Հիշեցնենք, որ երեկ խորհրդարանում խնդիր առաջացավ հաշվիչ հանձնաժողովի գործունեության հարցում, քանի որ ընդդիմադիր հինգ կուսակցությունները բոյկոտում էին այդ հանձնաժողովի աշխատանքը: Երեկոյան ՀՀԿ-ի նախաձեռնությամբ արտահերթ նիստ հրավիրվեց, ԱԺ որոշում ընդունվեց հանձնաժողովի ձեւավորման կարգի մասին, ինչը ընդդիմադիրները օրենքի խախտում որակեցին:

Նաիրա Զոհրաբյանի այլ դիտարկումները` տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նունե says:

    Նաիրա Զոհրաբյանն էլ դարձավ իր կողմից հաճախակի վկայակոչող ,,հաճախորդը,,.!!!

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930