ՀՀ ԱԺ-ում այսօր ժամը 12.30-ից մեկնարկել են խորհրդարանի նախագահի ընտրության փակ գաղտնի քվեարկությունը, որը կտեւի մինչեւ 13:30-ը: Թեկնածուներն են ՀՀԿ-ից Գալուստ Սահակյանն ու ՀԱԿ-ից ինքնաառաջադրված Հրանտ Բագրատյանը:
ԱԺ Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը նախքան քվեարկությունը ներկայացրել է ընտրության կարգը, ըստ որի՝ քվեաթերթիկում երկու անուն է, ու պատգամավորները պետք է գիծ քաշեն այն թեկնածուի անվան վրա, որին կողմ չեն:
Հիշեցնենք, որ ՀՅԴ եւ ՀԱԿ խմբակցությունները հայտարարել են, որ չեն մասնակցելու քվեարկությանը: «Ժառանգության» ղեկավարը երեկ , հաշվիչ հանձնաժողովի հարցի քննարկման ժամանակ, հայտարարեց, որ ճիշտ կլինի, որպեսզի ընդդիմությունը միասնաբար բոյկոտի այս ընտրությւոնները: ԲՀԿ-ն, ՕԵԿ-ն, ինչպես պարզվեց, խմբակցության որոշում չունեն եւ ազատ են թողել իրենց պատգամավորներին`սեփական ընտրությունը կատարելու հարցում:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ