Լրահոս
Օրվա լրահոսը

Մինսկի խումբը որոշել է լսել հայ և ադրբեջանցի սփյուռքի տեսակետը. «Ազատություն» ռադիոկայան

Ապրիլ 29,2014 12:49

Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը առաջին անգամ որոշել է լսել նաև հայ և ադրբեջանցի սփյուռքի տեսակետը:

Ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը երեկ Թվիթեր սոցիալական ցանցի իր էջում տեղեկացրել է, թե սպասում է Լոս Անջելեսում՝ հայ, և Հյուսթոնում՝ ադրբեջանական համայնքների հետ հանդիպումներին: Գրառման համաձայն՝ մայիսին տեղի ունենալիք այդ հանդիպումների ընթացքում կքննարկվի Լեռնային Ղարաբաղի հարցը:

Ամերիկացի համանախագահի մայիսի 1-2ը Լոս Անջելեսում տեղի ունենալիք հանդիպումները կազմակերպում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը: Նախատեսված են հանդիպումներ ինչպես Հայ դատի հանձնախմբի պատասխանատուների, այնպես էլ Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) հայազգի ուսանողության և Գլենդեյլի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, «Ազատությանը» փոխանցեց Հայ դատի հանձնախմբի Արևմտյան շրջանի տնօրեն Էլեն Ասատրյանը:

Հիշեցնենք՝ այս ամսվա սկզբին ամերիկացի համանախագահըհանդիպել էր Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանի հետ և Թվիթերում այդ մասին գրառմանը հավելել էր, որ Խաչիկյանը «ամերիկահայերի հստակ ձայնն է»:
Լուսինե Մուսայելյան

Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930