Լեհաստանի Չեխանով քաղաքում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի պատանիների եւ աղջիկների առաջնությունում այսօր մրցահարթակ է մտնելու Հայաստանի տղաների հավաքականի եւս երկու ներկայացուցիչ: 56 կգ քաշայիններ Հրայր Հովհաննիսյանն ու Լեւոն Մանուկյանը ուժեղագույնների խմբում փորձելու են զարգացնել երեկվա հաջողությունը՝ համալրելով Հայաստանի մեդալների հավաքածուն:
Մեր երկու մարզիկներն էլ նախնական հայտում պատվիրել են երկամարտի 215 կգ, ինչը, համեմատելով մրցակիցների պատվերների հետ, մրցանակային տեղ զբաղեցնելու իրական հնարավորություն է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ