Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ն գյուղացիների շահը վեր դասեց

Ապրիլ 29,2014 12:29

Ազգային ժողովը քիչ առաջ 96 կողմ, 15 դեմ եւ 4 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ թույլատրեց կառավարությանը առաջիկա հինգ տարիների ընթացքում Սեւանա լճից ոռոգման նպատակով 70 մլն խմ ավելի ջուր բաց թողել:

Հիշեցնենք, որ համաձայն «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ oգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաuտատելու մաuին» ՀՀ օրենքի, որը ընդունվել է 2001 թվականին, թույլատրվում է տարեկան Սեւանից վերցնել 170 մլն խմ ջուր՝ ոռոգման նպատակով: Այսօր մեր երկիրը կանգնած է փաստի առաջ՝ անխնա օգտագործվել են Արարատյան դաշտավայրի ստորգետնյա արտեզյան ջրերը, չունենք բավարար չափով ջրամբարներ եւ ոռոգման համար ջրի սուր դեֆիցիտ է առաջացել:

Երեկ այս հարցի քննարկումն անցավ լարված մթնոլորտում՝ ընդդիմությունը իշխանություններին մեղադրեց երկրի հարստությունը՝ ջուրը, մսխելու, կոռուպցիայի, ձկնաբուծությանը՝ որոշ իշխանավորների բիզնեսին, արտոնություններ տալու պատճառով ստորգետնյա ջրերը ցամաքեցնելու մեջ:

Իշխանության բերած միակ փաստարկն էլ հետեւյալն էր՝ անկախ պատճառներից, կանգնել ենք փաստի առաջ՝ ջուր չկա, եւ եթե Սեւանից ավելի շատ ջուր չվերցնենք, գյուղատնտեսությունը լուրջ կրախի առաջ կկանգնի:

Այսօր քվեարկությունից առաջ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ իրենց խմբակցությունը տասնյակ գյուղատնտեսական ընկերություններ եւ գյուղացիներ դիմել են իրենց՝ պարզաբանելով, որ ոռոգման ջրի խնդիր ունեն, ուստի ԲՀԿ-ն որոշել է կողմ քվեարկել՝ գյուղացիներին վատ դրության մեջ չդնելու համար, սակայն պահանջում է Սեւանի հարցով լրջագույն վերահսկողություն:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930