Լրահոս
Օրվա լրահոսը

Մհեր Սեդրակյան. Նենց ամենաուժեղ քաղաքական գործիչ ի՞նձ եք համարում. «Չորրորդ իշխանություն»

Ապրիլ 29,2014 12:20

«ՉԻ»-ի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը մի քանի ուշագրավ հայտարարություն արեց:

– Ինչպե՞ս եք գնահատում նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գործունեությունը։

– Ախր էդ հարցը ինձ չպետք ա տայիք։ Նենց ամենաուժեղ քաղաքական
գործիչ ի՞նձ եք համարում, էդ հարցը ինձ եք տալի՞ս, այդպես չի…

– Ուրա՞խ եք, որ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ձեր խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի թեկնածությունն է առաջադրվել ու նա
կղեկավարի խորհրդարանը։

– Բա լավ ա, բա ի՞նչ ա… Եթե նորմալ չլիներ, լավ չլիներ, չէին առաջադրի թեկնածությունը։ Բնական ա՝ ամենահարմարը, ամենախելացին, ամենաճիշտը այս պահին Գալուստ Գրիգորիչն էր, դրա համար առաջադրվեց իր թեկնածությունը։

– Իսկ ՀՀԿ-ի խմբակցության ղեկավարը ո՞վ է լինելու։ Դուք չե՞ք ուզում ղեկավարել խմբակցությունը։

– Հա, կուզեմ, տո համ էլ կուզեմ ԱԺ նախագահ լինել։

– Բա ինչո՞ւ չդարձաք։

– Տո ո՞վ ա ինձ բանի տեղ դնում:

Տիգրանուհի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930