«Սինջար եզդիների ազգային միավորում» եւ «Եզդիների ազգային կոմիտե» հասարակական կազմակերպությունները դժգոհ են ՀՀԿ-ական պատգամավոր, գործարար Մանվել Բադեյանի նկատմամբ Էթիկայի հանձնաժողովի կայացրած որոշումից եւ այդ պատճառով դիմել են Ազգային ժողովի 5 խմբակցություններին՝ ՀՀԿ-ին, ՀԱԿ-ին, ԲՀԿ-ին, «Ժառանգությանն» ու ՀՅԴ-ին՝ խնդրելով գնահատել Մանվել Բադեյանի արարքը, երբ վերջինս վիրավորել էր եզդիներին: Այս մասին NEWS.am-ին ասաց «Սինջար եզդիների ազգային միավորում» հկ-ի խորհրդի ղեկավար Բորիս Մուրազին:
«Էթիկայի հանձնաժողովը կարճել է մեր գործը՝ պատճառաբանելով, թե Մանվել Բադեյանը «Հայաստանում բնակվող ՀՀ քաղաքացի եզդիներին» վիրավորելու նպատակ կամ մտադրություն չի ունեցել: Բացի դրանից որոշման մեջ գրված է, որ պատգամավորին սխալ են հասկացել ու այդ սխալի մեղավորները լրագրողներն են, սակայն մենք այս վարկածին չենք հավատում: Կայացրած որոշումից դժգոհ են, դրա համար էլ գրավոր դիմել ենք խմբակցություններին, որպեսզի իրենց գնահատականը տան, բայց դեռ պատասխան չենք ստացել».- ասաց նա:
Թե ինչու է Էթիկայի հանձնաժողովը կարճել գործը, Բորիս Մուրիազին իր տարբերակն ունի. «Մենք համոզված ենք, որ էթիկայի հանձնաժողովը պետք է բացասական գնահատական տար, սակայն այդպես չարեց, որովհետեւ ուղղակի չեն ցանկացել՝ պետության վրա բիծ մնա: Թե չէ իրենք էլ շատ լավ գիտեն, որ նման բան եղել է»:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում