Երեկ ՕԵԿ-ը պաշտոնապես հայտարարեց, որ դառնում է ընդդիմության։ Նույն օրը հայտնի դարձավ նաեւ, որ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը գնել է «Երեւան TV» հեռուստաընկերությունը։
«ՉԻ»- Տեսնո՞ւմ եք Հայաստանն ինչ ժողովրդավարական երկիր է։ Ընդդիմության ներկայացուցիչները շատ հանգիստ կարող են հեռուստաընկերություն գնել։ Փաստորեն՝ Արթուր Բաղդասարյանն ընդդիմություն է դառնում «բոլոր կոմունալ հարմարություններով»։ Սեփական բիզնես ունի, սեփական հեռուստաընկերություն՝ նույնպես։ Մնում է միայն վարկանիշը։
Ի դեպ՝ ընդամենը մի քանի օր առաջ Արթուր Բաղդասարյանը հայտարարել է, թե իրեն պատկանող «Հայասի» գործարանը կառուցել է զրոյից ու դրա համար վարկեր է վերցրել։ Երեւի «Երեւան TV» հեռուստաընկերությունն էլ է վարկով գնել:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում
Կարդացեք նաև