Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Հակոբյան. Անպայմանորեն ուզում եք նպաստել նրան, որ չկայանա որևէ լավ բան. «Իրատես de facto»

Ապրիլ 29,2014 11:47

Հատված Ռուբեն Հակոբյանի (ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար) հարցազրույցից:

– Դառնանք Իվանիշվիլու «ճակատագրին»։ Ի՞նչ եք կարծում, Լ.Տ.Պ-ն այդ անալոգիան օգտագործել է, որպեսզի հետագայում Ծառուկյանը ա) դառնա վարչապե՞տ, բ) վերադառնա Քոչարյանը Մարգվելաշվիլու կարգավիճակո՞վ։ Այո՞։

– Յուրաքանչյուր ոք կարող է յուրովի…

– …խելագարվել։

– Չխելագարվել։ Իր մեկնաբանությունն ունենալ ցանկացած հարցի առնչությամբ։ Ես այդպես չեմ մտածում, ես մտածում եմ հետևյալ կերպ. երկիրը հայտնվել է անչափ ծանր իրավիճակի մեջ. ես համոզված եմ, որ Դուք համակ ուշադրությամբ հետևում եք իմ ելույթներին, ուր ես ասել եմ լավագույն տարբերակը, որ իշխանությունն ինքը գնահատի այս իրավիճակը և գնա արմատական փոփոխությունների, պատրաստ լինի ընդունելու առաջարկներ, որոնք կնպաստեն պետության վիճակի բարելավմանը, իմիտացիան վերացնելուն, ասել է՝ ավելի լայն օրակարգի մասին է խոսքը։ Եթե ոչ, ապա երկիրը կհայտնվի էլ ավելի քաոտիկ վիճակի մեջ, ինչն աշխարհաքաղաքական ներկա պայմաններում ուղղակի անթույլատրելի է։

– Ի՞նչ լրջացրիք իմ «թանկագին-թեթև» բլիցը։ Իսկ ես կարծում եմ՝ հայաստանյան իրավիճակն ու օրակարգն այսպիսին են, որովհետև ունենք այսպիսի «քառյակ» և «այնպիսի» ընդդիմություն, որի մի ամանում այլընտրանք է, «մույսը»՝ «գծի մեջ» ծառայում է էն «մույսին», էն երրորդի մեջ էլ ըսկի շունչ չկա։

– Դուք ամենուր անպայմանորեն ուզում եք գտնել հակասություն և ուղղակիորեն նպաստել նրան, որ չկայանա որևէ լավ բան։

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930