Լրահոս
Օրվա լրահոսը

Նարեկ Սարգսյանն իր խոստումը չկատարեց. «Ժողովուրդ»

Ապրիլ 29,2014 11:10

ՀՀ քաղաքաշինության նորանշանակ նախարար Նարեկ Սարգսյանը, որը նախկինում զբաղեցնում էր Երեւանի գլխավոր ճարտարապետի, այնուհետեւ՝ ճարտարապետության կոմիտեի ղեկավարի պաշտոնը, երկու տարի առաջ ամպագոռգոռ հայտարարություններ արեց այն մասին, թե Երեւանն առաջիկայում դադարելու է շինհրապարակ լինելուց, իսկ կիսատ մնացած շինությունները կարճ ժամանակահատվածում ավարտին կհասցվեն։ Սակայն անցնող ամիսներին դրանց թիվը ոչ միայն չնվազեց, այլեւ հետզհետե ավելանում է։ Իսկ նրա օրոք կառուցված էլիտար բարձրահարկ շենքերը հեղեղել են քաղաքը, ինչի պատճառով շատերը, մեղմ ասած, ոգեւորությամբ չեն ընդունում Ն. Սարգսյանի՝ քաղաքաշինության նախարար նշանակվելու նորությունը։

Հիշեցնենք, որ դեռեւս 2012-ի սեպտեմբերի 14-ին Նարեկ Սարգսյանը լրագրողների հետ հանդիպմանը, մասնավորապես, հայտարարեց, թե շինարարական կազմակերպությունների կողմից ստանձնած պարտավորությունները ՀՀ օրենսդրությամբ եւ պայմանագրերով սահմանված պայմանների ու ժամկետների շրջանակներում չեն իրականացվել, այդ տարածքները վերածվել են բարձիթողի վիճակում հայտնված շինհրապարակների՝ դրանից բխող բացասական հետեւանքներով։ Բացի այդ, դրանք մշտապես Երեւանի բնակիչների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ուշադրության կենտրոնում են, որոնցից պարբերաբար ստացվում են հարցադրումներ՝ այդ տարածքների հետագա ճակատագրի վերաբերյալ։

Այդ ամենը հաշվի առնելով՝ Ն Սարգսյանն այդ կազմակերպություններին առաջարկեց Երեւանի քաղաքապետարանի հետ, մեկամսյա ժամկետում, ներկայացնել հստակ, ողջամիտ ժամանակացույց կամ ծրագիր՝ այդ տարածքների՝ Երեւան քաղաքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերով նախատեսված նպատակային նշանակությամբ կառուցապատումը սկսելու եւ ավարտելու վերաբերյալ։ Այն չներկայացնելու դեպքում գլխավոր ճարտարապետը խոստացավ կիրառել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պայմանագրով նախատեսված պատասխանատվության միջոցներ, դադարեցնել հողամասերի, շենքերի եւ շինությունների նկատմամբ առկա իրավունքները։

Անցած ամիսներին, սակայն, այդպես էլ ոչինչ չարվեց, կամ չլսեցին ճարտարապետի խոսքը, կամ էլ՝ նա խաբեց։

Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930