ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Ռուստամ Գասպարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անդրադառնալով իրենց կողմից ստեղծվելիք ազատամարտիկներին միավորող նորաստեղծ կառույցին՝ հայտարարեց, թե դրանում ընդգրկվելու են այն մարդիկ, ովքեր ԵԿՄ-ի հետ կապ չեն ունեցել։
– Պարոն Գասպարյան, հայտարարվեց, որ Դուք եւ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Ռուբեն Գեւորգյանը որոշել եք ԵԿՄ-ի նման մի կառույց ստեղծել, որում ընդգրկված կլինեն միայն ազատամարտիկները։ Կառույցի կազմավորման աշխատանքներն ի՞նչ փուլում են գտնվում։ Տեսակետ կա, որ այս կառույցը ստեղծվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ցանկությամբ։
– Գագիկ Ծառուկյանի հետ մի կապեք այդ կառույցը, խնդրում եմ։ Հազար անգամ ասել եմ՝ Գագիկ Ծառուկյանն ինչ կապ ունի ազատամարտիկների հետ։ Ստեղծում ենք կազմակերպություն մեր ազատամարտիկներից, որոնք ԵԿՄ-ի մեջ չեն, որոնք այսօր կարիքներ ունեն, որոնց էսօր տեր կանգնել է պետք, իրոք անտեր վիճակում են։ Ստեղծում ենք կազմակերպություն, որ կարողանանք այդ տղաներին հավաքել իրար գլխի ու ինչ-որ չափով հոգալ իրենց հոգսերը։
– Եթե Գ. Ծառուկյանը որեւէ կապ չունի, այդ դեպքում ովքե՞ր են գլխավորելու կառույցը, ո՞վ է այդ ամենի նախաձեռնողը։
Կարդացեք նաև
– Ջոկատների հրամանատար կազմով հավաքվել ենք ու որոշել, որ այդ տղաները պետք է ունենան օգնություն, պետք է կարողանանք այդ տղաներին ինչ-որ չափով օգնել։ Մենք ղեկավար կազմ չունենք, այս կառույցը նաեւ նախագահ չի ունենալու, ստեղծվելու է վարչություն ու վարչությունն էլ ղեկավարելու է։ Իսկ արդեն վարչության կազմում լինելու են հրամանատարները, որոնց հետեւից ազատամարտիկները ժամանակին գնացել են։
Զրուցեց Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում