ՀՀ առողջապահության նորանշանակ նախարար Արմեն Մուրադյանը չի հերքում Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի հետ իր ունեցած քավոր-սանիկական հարաբերությունների մասին տեղեկությունները։
– Մամուլը գրեց, որ դուք Ռոբերտ Քոչարյանի դստեր հարսանիքի քավորն եք։ Ըստ ձեզ՝ այդ հանգամանքը, ինչպես նաեւ այն, որ մինչեւ այս ձեր ղեկավարած բժշկական կենտրոնը կապվում է Ամենայն հայոց կաթողիկոսի անվան հետ, ինչքանո՞վ են նպաստել նախարարի պաշտոնում ձեր նշանակմանը։
– Մինչ այսօր ես 7 ընտանիքի քավոր եմ։ Սանիկներս եղել են ինչպես հասարակ դերձակի, այնպես էլ հանրապետության նախագահի զավակներ, եւ ես հպարտ եմ իմ սանիկներով ու նրանց հաջողություններով։
Նախկին աշխատավայրում աշխատելու ժամանակ առանձնահատուկ պատիվ եմ ունեցել աշխատելու Վեհափառ Հայրապետի կողքին եւ կարծում եմ, որ նախարարի պաշտոնում իմ նշանակման համար միջնորդությունների կամ ազդեցությունների հարցը կոռեկտ չէ, քանի որ ստանձնել եմ ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնը բացառապես ՀՀ ղեկավարության առաջարկով։
Կարդացեք նաև
– Այսօրվա (ներկայացման օրվա) ընթացքում նախարարության աշխատակիցներից քանի՞սն են աշխատանքից ազատման դիմումներ ներկայացրել։
– Առ այս պահն ազատման դիմում է գրել նախարարության երկու աշխատակից։ Նրանցից մեկը Դերենիկ Դումանյանի օգնականն է, ով իր խոսքով շուրջ 18 տարի աշխատել է նախկին նախարարի հետ։ Մյուսը՝ Ելենա Ամիրխանյանը, ով 2006 թվականից զբաղեցնում էր առողջապահության նախարարի հասարակական հիմունքներով խորհրդականի պաշտոնը, իմ կինն է։
Աննա ԶԱԽԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում