Լրահոս
Օրվա լրահոսը

Երկարաձգվում է Շանթ Հարությունյանի գործով կալանավորվածների խափանման միջոցը. «Հայկական ժամանակ»

Ապրիլ 29,2014 10:44

Վարույթ իրականացնող մարմինը կրկին միջնորդության է ներկայացրել դատարան անցյալ տարի նոյեմբերի 5-ի գործով կալանավորվածների խափանման միջոց կալանավորումը եւս երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ։

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվական վարչությունից հայտնեցին, որ երեկվա դրությամբ դատարանը բավարարել է վարույթ իրականացնող մարմնի միջնորդությունը եւ կրկին երկամսյա կալանքի տակ վերցրել սույն գործով կալանավորված Հայկ Հարությունյանին։

Եվս երկու ամսով երեկ երկարաձգվել է սույն գործով կալանավորված Տիգրան Պետրոսյանի եւ Վահե Մկրտչյանի խափանման միջոց կալանավորումը։
Նշենք, որ նոյեմբերի 5-ի գործով կալանավորվածները մոտ վեց ամիս է գտնվում են կալանքի տակ. վերջինների կալանքի ժամկետը լրանում էր մայիսի 5-ին։ Սույն գործով ապրիլի 4-ին հայտարարվեց նախաքննության ավարտ եւ պաշտպանական կողմը այժմ ծանոթանում է գործին, որը կազմում է մոտ 12 հատոր, ինչպես նաեւ կան տեսասկավառակներ։

Նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած բախումներից հետո կալանավորված 41-ամյա Հայկ Հարությունյանի պաշտպան Ռուբեն Սարգսյանը երեկ ասաց. «Իրենք այսօր (երեկ) ներկայացրել են միջնորդություն դատարան եւ դատարանը բավարարել է իմ պաշտպանյալի խափանման միջոց կալանավորումը երկարաձգելու վերաբերյալ միջնորդությունը։ Սա կապված էր նրա հետ, որ փաստաբանների մեծ մասը միջնորդել էին քննությանը, որ գործին ծանոթանալու համար ժամանակ է հարկավոր՝ մոտավորապես մեկ ամիս, եւ որպեսզի քննությունը չմնար առանց որոշակի վիճակի եւ որպեսզի կալանավորը օդի մեջ չհայտնվեր, քննության մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարանին՝ կալանավորվածների կալանքը երկարաձգելու վերաբերյալ։ Մեկ ամիս հետո՝ մոտավորապես մայիսի կեսերին, գործը կուղարկեն դատարան»։

Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930