Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական սպորտի պոչկան ու թոքը. ԲՀԿ-ն ուզո՞ւմ է տիրանալ սպորտի ոլորտին. «Ժամանակ»

Ապրիլ 29,2014 10:42

Մինչ Յուրի Վարդանյանը, ում Սերժ Սարգսյանը «կենդանի լեգենդ» անվանեց, չի վերանշանակվել սպորտի և երիտասարդության նախարարի պաշտոնում, մամուլում տեղեկություն է շրջանառվում, որ ԲՀԿ-ն ուզում է տիրանալ սպորտի ոլորտին և իր մարդուն նշանակել նախարար: Խոսքը ՀԱՕԿ-ի սպորտվարչության պետ Գաբրիել Ղազարյանի մասին է: Որոշ տեղեկություններով` նա արդեն նախկին ԲՀԿ-ական է:

Ինչպես հայտնի է, 2012թ. խորհրդարանական ընտրություններից հետո ԲՀԿ-ն հայտարարեց, որ չի մտնի կոալիցիա, բայց Ծառուկյանը սպորտի և երիտասարդության նախարարի պաշտոնում ունեցավ իր մարդուն՝ ՀԱՕԿ քարտուղար Հրաչյա Ռոստոմյանին, ով այն ժամանակ ևս ժամանակավոր դուրս եկավ ԲՀԿ-ից: Ի դեպ, մամուլում տեղեկություն եղավ, որ հենց Ռոստոմյանն է իր մերձավոր շրջապատին ասել, որ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար է նշանակվելու ՀԱՕԿ-ի սպորտվարչության պետ Գաբրիել Ղազարյանը: Երեկ այս կապակցությամբ մի քանի հարց ուղղեցինք սպորտի և երիտասարդության նախկին նախարար, ներկա ԲՀԿ-ական և ՀԱՕԿ քարտուղար Հրաչյա Ռոստոմյանին:

– Պարոն Ռոստոմյան, մամուլում տեղեկություն եղավ, թե Դուք ասել եք, որ ՀԱՕԿ-ի սպորտվարչության պետը նշանակվելու է նախարար, և այդ պաշտոնը փաստացի անցնելու է ԲՀԿ-ին:

– Առաջին անգամ եմ լսում: Նախևառաջ ես տեղյակ չեմ` ում են նշանակում, բայց գիտեմ, որ ԲՀԿ-ական չի լինելու: Կարո՞ղ եք մի հոգու գտնեք, որին ես նման բան եմ ասել: Ես վստահեցնում եմ, որ չեմ ասել, որովհետև չգիտեմ:

– Նախկին ԲՀԿ-ականի հնարավոր նշանակումը սպորտի նախարարի պաշտոնում նշանակո՞ւմ է, որ ԲՀԿ-ն ուզում է վերահսկել սպորտի ոլորտը, և սա կոալիցիային մասնակից լինելու ձևաչափ է:

– Արդեն քաղաքական բաներ եք ասում: Սպորտսմեններին մի ներքաշեք քաղաքականություն: Դա վտանգավոր է: Սպորտն ու մշակույթը քաղաքական պաշտոններ չպիտի համարել, որովհետև մարզիկը, որ արդյունք է ցույց տալիս, դա ոչ ՀՀԿ-ինն է, ոչ ԲՀԿ-ինն է, ոչ ՀՅԴ-ինն է, դա Հայաստանի Հանրապետությանն է: Ընդհանրապես մարզաշխարհում պետք է հանդարտություն տիրի և մի ուղղություն լինի, և ոչ թե ուղղությունը լինի կուսակցական, այլ ի նպաստ սպորտի, ոչ թե անձնական ամբիցիաները բրդելով առաջ:

– Ասում են` ՀԱՕԿ-ի սպորտվարչության պետն արդեն դուրս է եկել ԲՀԿ-ից: ԲՀԿ-ն չի՞ ուզում տիրանալ սպորտի ոլորտին:

– ԲՀԿ-ն, ըստ իմ ունեցած տեղեկությունների, կոալիցիա չի մտնում: Բնականաբար, ո՞նց կարող է պաշտոն ունենա: Երբ ես եմ աշխատել սպորտի և երիտասարդության նախարար, ես այդ ժամանակ ԲՀԿ անդամ չեմ եղել:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930