Օրվա կեսից ԲՀԿ-ից լուրեր տարածվեցին, թե իրենք «ազատ» են թողնում քվեարկությունը՝ ով ցանկանում է, թող մասնակցի քվեարկությանը, հետո նորից պահպանեցին «խորհրդավորությունը» եւ հայտարարեցին՝ միայն այսօր դիրքորոշման մասին կհայտնեն։
ԲՀԿ-ից Վահան Բաբայանը զրույցում չթաքցեց, որ «ազատ» են հարցը թողնելու, բայց ինքն անձամբ չի մասնակցի։ Հարցին՝ ինչո՞ւ քառյակը միասնական որոշում չունի, եւ արդյոք միասնական բոյկոտը որոշակի խնդիրներ չի՞ ստեղծի ՀՀԿ-ի համար եւ մի քիչ էլ «խելքի բերի» նրանց, պատգամավորը պատասխանեց. «Դա երկրորդական հարց է մեր պետության համար, մեր պետության առաջ շատ ավելի կարեւոր հարցեր կան։ Մենք ԱԺ-ն փաստի առաջ կանգնեցնելու համար չենք եկել, մենք աշխատում ենք մեր երկրի համար»։
Հիշեցմանը, որ երկու խմբակցություն մասնակցելու գործընթացը ձեւական է համարում, Բաբայանն արձագանքեց. «Ամեն պատգամավոր ազատ է իր կամքն արտահայտելու հարցում»։
Վահագն Մախսուդյանը՝ մեկ այլ ԲՀԿ-ական, մասնակցելու է, ինչո՞ւ։ «Այդպես եմ ուզում, իսկ ի՞նչ խնդիր կա»,- անմեղորեն հարցրեց նա եւ հակադարձմանը պատասխանեց. «Որ ՀՀԿ-ում ոչ մի մտահոգություն էլ չկա, իրենք չեն ձախողի, եւ հետո, մենք սրանով այդ չմասնակցելով չէ, որ պտի փրկենք երկիրը։ Կառավարության ծրագիրը կբերեն, կտեսնենք՝ ինչ է լինում, ըստ այդմ կորոշենք»։
Եթե վստահություն կա, որ չեն ձախողի՝ ինչո՞ւ եք մասնակցում։ «Կարող ա չմասնակցենք»,- լողաց ԲՀԿ-ականը:
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում