Լրահոս
Օրվա լրահոսը

Ե՞րբ է «լավ լինելու»

Ապրիլ 29,2014 12:45

«Հը, հմի լա՞վ ա լինելու», – թեթեւ հույսով, բայց մեծ թերահավատությամբ հարցնում էին ինձ մարդիկ փողոցում` վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո: Այնքան ժամանակ, որքան մարդիկ կարծում են, որ որեւէ վարչապետի, որեւէ նախագահի կամ այլ պաշտոնյայի փոփոխությամբ «լավ է լինելու», այդքան ժամանակ նրանք շարունակելու են ապրել պատրանքների աշխարհում: «Լավի» մասին նրանց պատկերացումները խիստ յուրահատուկ են. օրինակ՝ նրանք կարծում են, որ կգա որեւէ վարչապետ կամ նախագահ եւ կհայտարարի` «Ձեր աշխատավարձերը բարձրացնում եմ 10 անգամ, իսկ ապրանքների գները իջեցնում եմ 100 անգամ», եւ կյանքը կդառնա ուրախ, ապրուստը` ձրի: Այ, դա կլինի «ժողովրդի մասին մտածող» կառավարություն:

Բայց եթե պարզ քաղաքացիների դեպքում միանգամայն ներելի են այդ կրավորական սպասելիքները, ապա քաղաքական գործիչները, որոնք, կարծես թե, պետք է ունենան մտավոր որոշակի մակարդակ, պետք է որ ավելի գրագետ մոտեցում դրսեւորեն: Նրանցից շատերը գրագետ են, պարզապես, մեղմ ասած, անկեղծ չեն, երբ զուտ տնտեսական, կոռուպցիոն լծակների համար միջկլանային պայքարը ներկայացնում են որպես «բարձր քաղաքականություն» եւ համոզում են, թե վերջերս «վերեւներում» տեղի ունեցած թեթեւ փոխատեղումները իրականացվել են հասարակական կամ «ծանրակշիռ քաղաքական ուժերի» լուրջ ճնշման արդյունքում:

Իրականում օլիգարխների մի խումբ խնդիրներ ուներ նախորդ կառավարության հետ, ցանկանում է ունենալ նոր վարչապետ կամ գուցե` նոր նախագահ՝ իր բիզնես-շահերը լավագույնս իրագործելու համար: Ենթադրենք, դա նրան հաջողվում է: Ո՞րն է այստեղ, ասացեք խնդրեմ, «համակարգային փոփոխությունը», եւ ինչո՞ւ են այդ խմբի «պոչից բռնած» քաղաքական ուժերը կարծում, որ որեւէ մի խումբն ավելի լավն է, քան մյուսը: Եվ դեռ դյուրահավատ մարդկանց ականջներից «լապշա» են կախում, թե ինչ-որ մի խումբ պայքարում է ոչ թե իր սեփական շահերի, այլ համընդհանուր արդարության եւ երջանկության համար:

Իմ հույսը, ճիշտն ասած, ոչ այդ «լապշա կախողներն» են, ոչ էլ համապատասխան ականջներ ունեցողները, այլ նրանք, ովքեր ապրում են արժանապատիվ «սպիտակ» աշխատավարձով եւ պայքարում են իրենց իրավունքների համար: Օրինակ՝ «Դեմ եմ» թիմը, որի պահանջներն ուղղված են ոչ թե անձերին, այլ ինստիտուտներին: Նրանք չեն ասում` «կորչի Պողոսը, կեցցե Պետրոսը», այլ՝ ՍԴ-ն օրենքով սա պիտի անի, կառավարությունը՝ սա, ԱԺ-ն՝ սա, նախագահը՝ սա: Այդպիսի մոտեցումը, ինչպես տեսանք, շատ ավելի արդյունավետ է, քան պալատական փոխատեղումները կամ նույնիսկ հեղաշրջումները:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (15)

Պատասխանել

  1. David says:

    …երբ այլևս Հայաստանում հայ չի լինի, իսկ աշխարհում թափառական բոշա ցեղեր:

  2. Գալուստ Ենոքյան says:

    «Իմ հույսը, ճիշտն ասած, ոչ այդ «լապշա կախողներն» են, ոչ էլ համապատասխան ականջներ ունեցողները, այլ նրանք, ովքեր ապրում են արժանապատիվ «սպիտակ» աշխատավարձով եւ պայքարում են իրենց իրավունքների համար:» 100 տոկոսով ճիշտ էք Արամ.եվ այդ ճշմարտությունը «լավ լինելու» համար նույնն է ոչ միայն Հայաստանի համար, այլեվ Ամերիկայի, Ֆրանսիայի…Մոզանբիկի բոլորի համար…: Հասարակության պայքարը պետք է ուղղված լինի իրավական պայմանները բարելավելու, ճիշտ հիմքի վրա դնելու, որ ՕՐԵՆՔԸ ծառայի բոլորին հավասարապես…հենց այդ հույսով Արցախյան շարժման սկզբում ժողովուրդը «Լեվոն Նախագահ» էր կանչում…ցավոք այն սխալ հասկացվեց հասցեատիրոջ կողմից…: Այսոր էլ Ամերիկայում ամեն օր նորություններում կարող եք կարդալ այդ պայքարի մասին , յուրաքանչյուր անհատ, կամ հասարակական խմբեր պայքարում են իրենց իրավունքների համար հիմնականում…եվ այդ պայքարի հետեվանքը Օրենքի ճիշտ մեկնաբանությունն է…հատկապես պետական պաշտոնյաների կողմից: Հարկավոր է հասնել նրան որ Օրենքը սահմանափակի Նախաքահի, Վարչապետի….օրենքի կամայական մեկնաբանումը…եվ ՕՐԵՆՔԻ ՎԱՃԱՌՔԸ…

  3. ettentcchi says:

    Պարոն Աբրահամյան բա մարդկանց կարելի՞ է էսպես հուսահատեցնել:

  4. ettentcchi says:

    Պարոն Աբրահաման ես հիմա փորփում եմ գուշակել Ձեր հաջորդ հադվածի եթե ոչ վերնագիրը, ապա գոնե բովանդակությունը:

  5. ettentcchi says:

    Ինչպես ասել է Արքիմեդը` ԳՏԱ Վերնագիրը կլինի «Սահմանադրական բարեփոխումներ», բովանդակությունն էլ մոտավորապես այսպես. եթե մենք կիսանախագահական (թե ինչու ենք կիսանախագահական այդպես էլ իմ համար մնացել է անհասկանալի) կառավարման համակարգից սահմանադրական բարեփոխումների միջոցով անցնենք պառլամենտական կառավարման համակարգի այ հենց սա է որ կարող ենք ասել սկսելու ենք լավ ապրել:
    Պարոն Աբրահամյան սա այնքան ակնհայտ ծուղակ է, որ ինձ չի թվում թե Ձեզ կարելի է այս ակնհայտ ծուղակը գծել:

  6. Տիգրան says:

    Իմ հույսը, ճիշտն ասած, ոչ այդ «լապշա կախողներն» են, ոչ էլ համապատասխան ականջներ ունեցողները, այլ նրանք, ովքեր ապրում են արժանապատիվ «սպիտակ» աշխատավարձով եւ պայքարում են իրենց իրավունքների համար: Ու վերնագրով հարցնում եք, թե Ե՞րբ է «լավ լինելու»: Լավ կլինի այն ժամանակ, երբ ես ոչ թե պայքարեմ իմ իրավունքների համար, այլ իմ իրավունքները հարգվեն այլոց` ու առաջին հերթին իշխանական լծակ ունեցողների, պետության կողմից: Ու իմ վզին չփաթաթվեն անհեթեթ, անտրամաբանակն, իշխող կլանի շահերին ծառայող պարտավորություններ: Այ էդ ժամանակ լավ կլինի: Թե չէ ինչ մնում է անձամբ ինձ, ապա ես հիմա էլ պայքարում եմ իմ իրավունքների համար ու կարծես թե հաջող: Այնպես որ այս մոտեցմամբ, ինձ համար հիմա էլ լավ է:

  7. Լավատես says:

    Երբ Դեմ ի փոխարեն ասենք Կողմ: Մենք ոչ միայն Դեմ ենք վատ կառավարությանը, այլ Կողմ ենք լավ կառավարությանը: Կողմ լինելու մեջ Դեմ ն էլ է մտնում՝ չես կարող լավ կառավարություն դնես առանց վատ կառավարությունը հեռացնելու: Դրա համար Կողմ լինելն շատ ավելի դժվար է՝ դու պետք է նախաձեռնություն ցուցաբերես՝ հավաքես լավ կառավարությունը, ուժեղ լինես վատ կառավարության կողմնակիցներից, Դեմ լինես ու հեռացնես վատ կառավարությունը ու նոր միայն նշանակես լավ կառավարությունը: Մենակ Դեմ ով լավ կառավարություն չես նշանակի, լավագույն դեպքում՝ մի վատ կառավարություն կփոխարինես մեկ այլ վատ կառավարությամբ:

  8. Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

    Ժողովուրդ ջան, որ ասեմ` չեմ հասկանում, ինչի մասին են վերջին 4 գրառումները, հո չե՞ք նեղանա:

    • ettentcchi says:

      Պարոն Աբրահամյան, ցանկացած երևույթի մեջ, գիտության տարբեր ճյուղերի, քաղաքագիտության, քաղաքացիական հասարակության, ինչու չէ նաև քաղաքականության մեջ այնքան ճշմարտութուն կա, որքանով նրա մեջ կա մաթեմատիկա: Ինչու հիշեցի այս արտահայտությունը փորձեմ պարզաբանեմ:
      Մաթեմատիկայում ասյպիսի մի մեթոդ կա, եթե ուզում են որևէ միտքի, արտահայտության ճշմարտությունը ապացուցել, որը հնարավոր չէ սովորական հայտնի ձևերով, վավում են հետևյալ կերպ, կատարում են մի շարք պարզագույն քայլեր և ստանում են արտահայտություն, որը կամ ակնհայտ ճիշտ է, կամ սխալ: եթե ակնհայտ ճիշտ է ուրեմն այն ինչ իսկզբանե պետք էր ապացուցել ճիշտ է, հակառակ դեպքում սխալ է:
      Հիմա անցնենք մեզ: Երկար ժամանակ Հայաստանում որոշ քաղաքական ուժեր պնդում էին, որ ոչ թե անձիք են կարևոր, այլ կարևոր է համակարգային փոփոխությունը: Հիմա տեսեք ինչ է ստացվում իշխանությունները առաջարկում են այդ համակարգային փոփոխություները, բայց ընդիմությունը որը դա պահանջում էր չի ընդունում, հասկանալով, որ անձերը որոնք թե նախագահական, թե կիսանախագահական կառավարման ժամանակ զբաղված են եղել երկիրը թալանելով, հայաթափելով, դա կարող են անել և պառլամենտական կառավարման ժամանակ: Գախնիք չէ որ ոչ միայն եվրոպական,այլև շատ երկրներ դեմոկրատիայի, մարդու իրավունքների ու ազատությունների են հասել և նախագահական և կիսանախագահական և պառլամենտական կառավարման ձևերով: Այստեղից պարզ է դառնում, որ մեր մոտ կառավարման ձևը փոխելով հաջողությունների ենք հասնելու սխալ է:Վանո Սիրադեղյանի ասաց և ուրեմն այն իսկզբանե ձևակերպված միտքը, թե անձերը չեն կարող հարց լուծել հղում անելով վերգրյալ մաթեմատիկայի հայտնի մեթոդին սխալ է:

  9. Hayk says:

    Պ. Աբրահամյան: Լավ կլինի այն ժամանակ, երբ դուք- չորրորդ իշխանության ներկայացուցիչներդ, դադարեք օր ու գիշեր ձեր «փայ» լապշան կախել ընթերցողի ականջներից: Երբ կփորձեք հարգել սեփական Պետությունը ու կհասկանաք, որ խոսքի ազատությունը սուտ խոսելը չէ, երբ կփորձեք պաշտպանել այն Պետության շահերը, որի ներկայացուցիչն եք դուք, երբ չեք գրի ՊԱՏՎԵՐՈՎ : Օրինակ վերցրեք «Ազատություն» -ից( երբեւէ տեսել եք, որ մի հակառակ բառ ասեն ԱՄՆ-ի մասին? Եվ շատ էլ ճիշտ են անում): Չի կարելի տարիներով հուսահատեցնել մարդկանց: Բայց դե «ով վճարում է, նա էլ պատվիրում է»: Ափսոս, որ ամբողջ Չորրորդ իշխանությունն այսօր աշխատում է հենց այս սկզբունքով: Հազար ափսոս:

    • Գալուստ Ենոքյան says:

      Հարգելի պարոն Հայկ, ինչքան էլ դժվար է ինձ համար հակաճառել համոզված, շիտակ կոմունիստի հետ, անուամենայնիվ համարձակվում եմ հարցնել իսկապես Դուք կարծում էք որ այդ պետությունը Արամի «սեփականությունն է»յ այդ ընտրություններում ժողովրդի ծեծ ու ջարդով ուզուրպացրած անօրեն «պետությունը» թերեվս ձեր նման շիտակ… պետությունն է, ինչպես որ էր ձերն էր Խորհրդային Հայաստանը… երեվի հատուկ խանութից էիք գնումներն անում…ես պատկերացնում եմ ինչքան էք կարոտում Խորհրային ցենզուրան…

  10. Kamo says:

    Դավիթ այստեղ խոսքը Հայաստանի և հայերի մասին է, որոնց հետ հավանաբար դու որևէ կապ չունես, անհասկանալի է նաև քո չարացած լինելու հանգամանքը: Երևի թե բոշան դու ես, հայ չես, սակայն Հայաստանում ես ապրում:
    Ինչևէ, ամենայն հավանականությամբ Հայաստանում ժողովուրդն ու իշխանությունը միմյանց հետ կապ չունեն, չնայած ձևականորեն այն ձևավորվում է ժողովրդի ձայների հաշվին: Նույնիսկ քաղաքական ուժերը, վեհ գաղափարները դրոշի ներքո իրենց կուսակցական վերնախավի շահերն են պաշտպանում: Ում շահերից բխող քաղաքականություն էր վարում նախորդ վարչապետը և ինչ է անելու նորանշանակը՝ ուղիղ այն, ինչ իրենց բիզնես, կլանային, խնամիա-բարեկամական շահերն են թելադրում, այնպես որ սպասել, որ այս իրավիճակում արմատական փոփոխություն կլինեն, առնվազն միամտություն է: Հերթական անգամ Հայաստանի քաղաքական ուժերն ազգային համաձայնության կառավարություն, այլ ոչ թե Աշոտյանների, Հակոբյանների, Պողոսյանների, ձևավորելու հնարավորությունը բաց թողեցին:
    Հարց է առաջանում, ինչ է լինելու հետո? ոչինչ, այսպես էլ ապրելու ենք, ինչպես ապրել ենք դարեր շարունակ, առանց կառավարության ու իշխանավորի վրա հույս դնելու:

  11. Kamo says:

    Դավիթ այստեղ խոսքը Հայաստանի և հայերի մասին է, որոնց հետ հավանաբար դու որևէ կապ չունես, անհասկանալի է նաև քո չարացած լինելու հանգամանքը: Երևի թե բոշան դու ես, հայ չես, սակայն Հայաստանում ես ապրում: Ինչևէ, ամենայն հավանականությամբ Հայաստանում ժողովուրդն ու իշխանությունը միմյանց հետ կապ չունեն, չնայած ձևականորեն այն ձևավորվում է ժողովրդի ձայների հաշվին: Նույնիսկ քաղաքական ուժերը, վեհ գաղափարների դրոշի ներքո իրենց կուսակցական վերնախավի շահերն են պաշտպանում: Ում շահերից բխող քաղաքականություն էր վարում նախորդ վարչապետը և ինչ է անելու նորանշանակը՝ ուղիղ այն, ինչ իրենց բիզնես, կլանային, խնամիա-բարեկամական շահերն են թելադրում, այնպես որ սպասել, որ այս իրավիճակում արմատական փոփոխություն կլինեն, առնվազն միամտություն է: Հերթական անգամ Հայաստանի քաղաքական ուժերն ազգային համաձայնության կառավարություն, այլ ոչ թե Աշոտյանների, Հակոբյանների, Պողոսյանների, ձևավորելու հնարավորությունը բաց թողեցին: Հարց է առաջանում, ինչ է լինելու հետո? ոչինչ, այսպես էլ ապրելու ենք, ինչպես ապրել ենք դարեր շարունակ, առանց կառավարության ու իշխանավորի վրա հույս դնելու:

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝

  12. Spartak says:

    Հարգելի Արամ, ես համաձայն չեմ ,,Հըմի լավ ա ըլնելու,, արտահայտության հետ:Վարչապետ կամ նախարար փոխելով ոչ ոք լավ ապագայի հույսեր չի փայփայել:Ընդհակառակը, համացանցն օրեր շարունակ ողողված է զավեշտական արտահայտություններով, հանդիմանությամբ ու հուսահատությամբ՝ ոչինչ չի փոխվելու, Պողոսը Պետրոսով փոխարինվեց և այլն…Ես էլ լայն շրջանակներում եմ լինում, ու ոչ մեկի մտքով չի անցնում փոփոխությունների հետ հույսեր կապել կամ այդ մասին ակնարկ անել:,,Հըմի լավ ա ըլնելու,, արտահայտությունն ավելի շատ շրջանառվում էր Կ.Դեմիրճյանի ու Վ.Սարգսյանի միասնության ժամանակ: Մարդիկ, ես էլ, երևի դուք էլ հավատում էինք, որ ինչ-որ բան փոխվելու է,որ ուժի ու խելքի միասնությունը ժողովրդի համար ապրուստի տարրական պայմաններ կստեղծվեն, բայց…բայցն ավելի շուտ եկավ:Այնպես որ,հարգելի Արամ, այս փոփոխությունների հետ ոչ ոք հույսեր չի կապել և չէր հարցնի՝ ,,Հըմի լա՞վ ա ըլնելու,,:

  13. Զավեն says:

    Պարոն Աբրահամյան,մարդիկ որոնք Ձեզ հարցնում են “հը հիմա լավ ա լինելու” պարզապես ուզում են Ձեզ հետ շփվել,խոսել քաղաքականությունից:Ոչ ոք հույս չունի:Դուք էլ դա գիտեք,պարզապես հոդված եք գրել այդ թեմայով,որ մենք ասենք- խոսենք, ուրախանանք:ՃՃՃՃ

Պատասխանել