Լրահոս
Օրվա լրահոսը

Սուքիաս Ավետիսյան. «Կներեք, իսկ ո՞ւմ էր թվում, որ շատ մեծ փոփոխություններ պիտի լինեն». «Հրապարակ»

Ապրիլ 29,2014 10:13

ՀՀԿ-ական պատգամավոր՝ Սուքիաս Ավետիսյանը վայելում էր իր ծննդյան շնորհավորանքները, երբ նրանից հետաքրքրվեցինք իշխանության ճգնաժամի ու փլուզման հավանականության մասին։ «Ճգնաժամ չկա, կառավարությունը դեռեւս ամբողջովին չի ձեւավորվել։ Համենայնդեպս, կառավարությունում փոփոխություններ եղել են։ Կառավարությունում լուրջ կադրեր են, Ազգային ժողովից կադրեր են գնացել, առողջապահության նախարարը նոր կադր է, նույնը՝ ԱԺ-ում»,- հպարտությամբ թվարկեց պատգամավորը։

Դիտարկմանը, թե Գալուստ Գրիգորիչի ԱԺ ղեկավար լինելը ՀՀԿ դեգրադացիայի ցայտուն օրինակ չէ՞, ասաց. «Ներողություն, ո՞րն է դեգրադացիա, երբ որ 19 տարի պատգամավորական փորձ ունեցող, երկար ժամանակ կուսակցության ղեկավարի փորձ ունեցող, ՀՀԿ-ի հիմնադիր, փոխնախագահն է, ուզում եմ հասկանալ՝ էս դեպքում դեգրադացիան, ճգնաժամը որտե՞ղ են տեսել լրատվամիջոցները։ Բա տենց պիտի լինի մարդը, պիտի աշխատի, փորձ ձեռք բերի եւ տիրապետի իշխող ֆրակցիային»։
Փոփոխությունների կապակցությամբ հանրության հիասթափության մասով ասաց. «Կներեք, իսկ ո՞ւմ էր թվում, որ շատ մեծ փոփոխություններ պիտի լինեն, բնական է, պիտի լինեին իշխող ուժի ներկայացուցիչները։ Բոլորն ասում էին՝ սպասում էինք, մեր սպասելիքները չարդարացվեց, չեմ հասկանում, այսինքն, նույն թիմից պիտի լիներ, Դուք մտածում էիք, որ օպոզիցիա՞ն պիտի գար իշխանության, էն գլխից հրաժարվել էր կառավարությունում աշխատելու, կոալիցիա կազմելու»։

Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930