Լրահոս
Օրվա լրահոսը

Մանվել Բադեյանի հայտնած կարծիքում բացակայում են դիտավորությունը և կանխամտածված գործողությունը. «Փաստինֆո»

Ապրիլ 28,2014 22:55

Ինչպես «Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել էր` Ազգային ժողովի Էթիկայի հանձնաժողովն ապրիլի 17-ի որոշմամբ կարճել է «Սինջար եզդիների ազգային միավորում» և «Եզդիների ազգային կոմիտե» հասարակական կազմակերպությունների` ընդդեմ Ազգային ժողովի հանրապետական պատգամավոր Մանվել Բադեյանի դիմումի քննությունը:

Ինչպես, մասնավորապես, նշված է որոշման մեջ, հանձնաժողովը, հարգելով եզդիների և ՀՀ ազգային փոքրամասնություններին պատկանող այլ անձանց էթնիկական, մշակութային, լեզվական և կրոնական ինքնությունը, այդուհանդերձ, բազմաթիվ հրապարակումների, ինչպես նաև հանձնաժողովի նիստերում պարզաբանումների և քննարկումների հիման վրա արձանագրում է, որ 2013թ. դեկտեմբերի 10-ին ԱԺ-ի նստավայրում լրագրողների հարցադրման, ինչպես նաև կայքերում հրապարակված հարցազրույցի ժամանակ հնչեցրած պատասխաններով պատգամավոր Մանվել Բադեյանը «Հայաստանում բնակվող ՀՀ քաղաքացի եզդիներին»  վիրավորելու նպատակ կամ մտադրություն չի ունեցել: Այսինքն՝ պատգամավորի հայտնած կարծիքում բացակայում են դիտավորությունը և կանխամտածված գործողությունը:

Հանձնաժողովը միաժամանակ արձանագրում է, որ ԱԺ կանոնակարգ-օրենքով սահմանված իր լիազորությունների շրջանակներում վիրավորանքի առկայության կամ բացակայության վերաբերյալ, ըստ էության, որոշում կայացնելու իրավասություն չունի:

Էթիկայի հանձնաժողովը գտնում է, որ Մ.Բադեյանի կողմից ԱԺ կոնանակարգ-օրենքի 6.1-րդ՝ «Պատգամավորի էթիկայի կանոնները» հոդվածի պահանջը խախտելու վերաբերյալ հանձնաժողովի` ըստ էության եզրակացության կայացման հիմքերը բացակայում են:

 

Մանրամասները կարող եք կարդալ` pastinfo.am-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930